ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը մտադիր է այցելել օկուպացված Շուշի
ԱրցախՄիջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյն ասել է, որ մտադիր է մինչև 2022 թվականի ամառ այցելել Ադրբեջանի կողմից օկուպացված և հայաթափված Շուշի և «այդ ճամփորդությունը շատ կարևոր իրադարձություն կլինի իր կյանքում»։
«Առաջին անգամ ես Շուշիում եմ եղել 2009 թվականին Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ «երեք դեսպանների առաքելության» շրջանակներում: Այնուհետև մենք փորձեցինք երկխոսության որոշ ուղիներ գտնել Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության միջև», - ասել է նա Սպուտնիկ Ադրբեջանին։
Շվիդկոյը ժամանել է Բաքու՝ մասնակցելու «Նիզամի Գյանջևի. կամուրջ մշակույթների միջև» միջազգային ֆորումին։