Շվեդիայի առաջին կին վարչապետ Մագդալենա Անդերսոնն ընտրվելուց մի քանի ժամ անց հրաժարական է տվել
WorldՇվեդիայի առաջին կին վարչապետ Մագդալենա Անդերսոնը հրաժարական է տվել այդ պաշտոնում ընտրվելուց մի քանի ժամ անց։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Կանաչների կուսակցությունը լքել է կառավարությունը՝ խորհրդարանում բյուջեի նախագծի տապալման պատճառով, հայտնում է շվեդական Radio Sweden ռադիոկայանը։
«Ես չեմ ուզում ղեկավարել կառավարություն, եթե կան հիմքեր կասկածելու դրա լեգիտիմությանը», - բացատրել է նա:
Սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցության 54-ամյա առաջնորդ Մագդալենա Անդերսոնը պետք է փոխարիներ Ստեֆան Լյովենին, ով նոյեմբերի 10-ին ազատվել էր այդ պաշտոնից և այժմ գլխավորում է անցումային կառավարությունը։ Անդերսոնն ավելի վաղ ասել էր, որ հրաժարական չի տա, եթե բյուջեն չընդունվի։