ԱՄԷ-ն 10 մլրդ դոլարի ներդումներ կուղարկի Թուրքիա
WorldԱրաբական Միացյալ Էմիրությունները 10 միլիարդ դոլարի ներդրումային հիմնադրամ է ստեղծել, որը կներդրվի Թուրքիայում իրականացվող նախագծերում։
Ներդրումների չափը հաստատել է Աբու Դաբիի պետական ներդրումային հիմնադրամի նախագահ Մոհամմադ Հասան ալ-Սուվեյդին։
Կառավարիչը հիշեցրել է, որ հիմնադրամի ձևավորումը ապահովված է ինը համաձայնագրերով՝ առևտրի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում համագործակցության վերաբերյալ:
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Անկարայի նախագահական պալատում՝ Թայիփ Էրդողանի և Աբու Դաբիի թագաժառանգ արքայազնի և ԱՄԷ Զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմեդ բին Զայիդ Ալ Նահայանի միջև բանակցություններից հետո։
Միաժամանակ ներդրումային գործարքներ են կնքվել Աբու Դաբիի պետական ներդրումային հիմնադրամի և Թուրքիայի բարեկեցության հիմնադրամի և նախագահին կից ներդրումային գրասենյակի միջև։
Առանձին ներդրումային համաձայնագիր է ստորագրվել Աբու Դաբիի արժեթղթերի բորսայի և Ստամբուլի ֆոնդային բորսայի միջև։
Բացի այդ, ԱՄԷ պետական ներդրումային հիմնադրամը համաձայնագիր է ստորագրել թուրքական Kalion ընկերության հետ` էներգետիկայի, ենթակառուցվածքների և տրանսպորտի ոլորտում համագործակցության մասին։