Նաիրա Մովսիսյանը ներկայացել է գայթակղիչ կերպարում (լուսանկարներ)
Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայանալով գայթակղիչ կերպարում։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է սեւ գույնի հանդերձանք, համարձակ բացվածքով բաճկոն, տաբատ, ինչը համադրել է բարձրակրունկների հետ։ Նրա կերպարն ամբողջացրել են ուղիղ հարդարված մազերն ու վառ դիմահարդարումը։
«Նորաձեւությունը դա այն չէ, ինչ գործ ունի միայն հագուստի հետ: Նորաձեւությունն առկա է երկնքում, փողոցում, գաղափարներում, կենսակերպում, այն ամենում, ինչ տեղի է ունենում… Կոշիկները վերափոխում են մարմնի կեցվածքն ու արտահայտումը: Նրանք բարձրացնում են ձեզ վեր ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հուզականորեն: Դիամահարդարման ամեն կետը պետք է համապատասխանի տվյալ օրվա քո ներաշխարհին», - հրապարակմանը կից գրել է Նաիրան։