«Կանեմ հնարավորը՝ արդարացնելու ձեր և մեր հայրենակիցների ակնկալիքները». նորանշանակ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյան
Видео«Շնորհավորում եմ պարոն Մաթևոսյանին՝ փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով և հաջողություններ մաղթում՝ ի նպաստ ՀՀ-ի և հայ ժողովրդի գործունեություն ծավալելու համար». Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության անդամներին ներկայացնելով նորանշանակ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին։
Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար։
«Այս բարձր և պարտավորեցնող կարգավիճակում փորձելու եմ անել հնարավորը, որ արդարացնեմ ձեր և մեր հայրենակիցների ակնկալիքները»,-նշեց ՀՀ փոխվարչապետը։
Նորանշանակ փոխվարչապետին հաջողություն մաղթեց նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը.
«Հաշվի առնելով Արմավիրի մարզպետի պաշտոնում պարոն Մաթևոսյանի գործունեությունը և արդյունավետ աշխատանքը, կարծում եմ՝ ամեն ինչ հաջող ընթացք կունենա։ Իմ ուժերի ներածին չափով պատրաստ եմ աջակցել փոխվարչապետին»,-ասաց Սուրեն Պապիկյանը։