Քննարկվել են Հայաստան-Սիրիա միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարները Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն ՀՀ ցանկացած սմ հող կարող է հանձնվել բացառապես հանրաքվեով. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) Ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ) Ցուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ) ՀԻՄԱ. Հայաստանի տարբեր հատվածներում փողոցներ են փակվում Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան ՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան 

Զանգվածային թունավորումներ․ ո՞վ է մեղավորը՝ ընկերությունը, թե՞ մատակարարը

Տնտեսություն

Երևանում այս ամիս սննդային թունավորման արդեն 4-րդ դեպքն է գրանցվել: «Հայր և որդի Երեմյաններ» ընկերության «Բուրգըրի» և «Պանդոկ Երևան» հասարակական սննդի կենտրոններից թունավորված քաղաքացիների, աշխատակիցների մոտ և բուրգերի համար նախատեսված տավարի հում՝ կիսաֆաբրիկատ մսում, հայտնաբերվել է աղիքային վարակիչ հիվանդության հարուցիչ՝ սալմոնելլա։ Իսկ «Տաշիր» պիցցայի թունավորման դեպքում վարակ է հայտնաբերվել նաև աղցաններում օգտագործված հազարի թերթիկներում։ 

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի ղեկավար Բաբկեն Պիպոյանն ասաց՝ պետական մարմինները բիզնես շահը գերադասում են սպառողի առողջությունից, հետևաբար որոշ ժամանակ անց անդառնալի հետևանքները տեսանելի են լինում․ «Տևական ժամանակ է լսում ենք՝ վերահսկողությունը պետք է իրականացնել այնպես, որ բիզնեսին շատ խոչընդոտներ չլինեն։ Այսինքն՝ պետությունը պետական աջակցության ձև է դարձրել թույլ վերահսկողությունը, այնինչ դրանով ոչ աջակցում է, ոչ՝ վերահսկում։ Պետական համապատասխան օղակներում համագործակցություն չկա, արդյունքում, մեկը մյուսից տեղյակ չէ, թունավորման դեպքերն էլ շարունակվում են: Խորը համակարգային խնդիր ունենք․ սպասում են խնդիրը լինի, որ պատկան կառույցները հայտնվեն այդտեղ, այնինչ նրանք պետք է հայտնվեն մինչ այդ, որպեսզի խնդիր չառաջանա»,- նշեց Պիպոյանը։ 

Ըստ նրա՝ մեկ դեպք գրանցվելու դեպքում կարող էինք համարել, որ պատահական է եղել, բայց ամսվա ընթացքում մի քանի տեղ ի հայտ եկած խնդիրները վկայում են այն մասին, որ ինչ-որ բան այն չէ․ «Սննդային գործոնով պայմանավորված մի քանի դեպքից հետո էլ կառավարության նիստերի օրակարգ նմանատիպ առանցքային հարցերը չեն գալիս։ Սա պետության մոտեցումն է սննդի անվտանգությանը, ավելին՝ դրանից ներքև գտնվող օղակներն ասում են՝ դուք չեք պահանջում, մենք էլ չենք աշխատում։ Մինչև հիմա լիարժեք բացահայտումներ չկան, ասում են՝ կարող է լինել սրանից, նրանից։ Սակայն, կարևոր է հասկանալ՝ որտե՞ղ է համաճարակաբանական այն կետը, որից շղթայաբար առաջացել է խնդիրը»,- ասաց նա՝ նշելով, որ երկարաժամկետ աշխատանք պետք է իրականացնել, ինչը չի արվում։ 

Պիպոյանը չբացառեց կասկածը, որ թունավորման դեպքերն առաջացել են նույն մատակարարից․ «Ընդհանրական խնդիր կա․ թունավորման դեպքերը հաջորդում են իրար։ Չի բացառվում, որ կա կոնկրետ մեկ խոշոր աղբյուր և դրանից սնուցվող մանր աղբյուրներ։ Շատ կարևոր է շղթայի ամբողջական ուսումնասիրությունն ու վերլուծությունը։ Մենք մինչև այսօր չենք լսել մատակարարի անուն, որը տվյալ սննդի կետերին միս է տվել։ Ինչքանո՞վ ենք վստահ լաբորատոր հետազոտության ճշգրտության վրա։ Մեր պետությունն ունի 3 լաբորատորիա, որոնք տալիս են 4 իրարամերժ պատասխաններ»,- հավելեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի ղեկավար։ 

Մեզ հետ զրույցում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշեց՝ թունավորումները եղել են հավի մսից, հազարից, ինչպես նաև այլ պատճառներով․«2 դեպքով չունենք լաբորատոր հետազոտության վերջնական պատասխանները և հստակ չեմ կարող ասել, որ թունավորումներն իրար հետ կապ ունեն։ Կարող եմ ասել՝ 2 դեպքով կապ չունեն։ Չեմ բացառում, որ մյուս դեպքերով կարող են կապ ունենալ, բայց քանի որ չունենք պատասխանները, սխալ է դրա մասին խոսել»։

Նա նշեց՝ իրենք ևս քննարկում են տարբերակը, որ խնդիրը կարող է առաջացած լինել մատակարարից․ «Օրինակ՝ «Տաշիր պիցցայի» դեպքում մատակարարի խնդիրն էր, ոչ թե ընկերության։ Մատակարարները մի քանիսն էին, բայց քանի որ հիմնական պատճառը հազարն էր, դժվար է գտնել մատակարարին։ Գուցե ինչ-որ գյուղացի վատ պայմաններում աճեցրած լինի, խնդիր առաջացնի։ Ինչ վերաբերում է հավի մսին, ապա լաբորատորիաները հարուցիչներ չեն գտել, բացառությամբ եփած հավի, իսկ դա այն հարուցիչն է, որը եփելու դեպքում վերանում է, այսինքն հակառակը պետք է լիներ»,- նշեց Ավետիսյանը՝ ավելացնելով, որ խնդրի մասին ավելի մանրամասն հնարավոր կլինի խոսել ուսումնասիրության արդյունքներն ունենալուց հետո։ 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մենք հեղափոխություն չենք անում, վարչապետ չենք փոխում, բայց թուրքին մի բերեք մեր տան մեջ. ակցիաՄենք Հայաստանի Հանրապետությունից ոչ մի տարածք էլ չենք տալիս. Տավուշի ոստիկանապետը կրկնում է ՔՊ-ին Օկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվի«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին» Իմ ելույթի մեջ միջազգային իրավունքին չհամապատասխանող որևէ բան չկար․ Սիմոնյանն արձագանքեց ՄատվիենկոյինԱռաջիկա օրերն՝ առանց տեղումների, ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաՆիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն ՆերսիսյանԿվերանայվի բուհերի ընդունելության գործող կարգը, կներդրվեն ընդունելության նոր մեխանիզմներԷդգար Ղազարյանն ազատ արձակվեցՔննարկվել են Հայաստան-Սիրիա միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարներըՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԻրանն ու Ռուսաստանն անվտանգության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆՎեդիի ոստիկանության բաժնում եմ. ՔոչարյանՈստիկանները գազանաբար առևանգեցին Գերասիմ Վարդանյանին. քաղաքացիները թույլ չեն տալիս տանել (տեսանյութ)Մեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄենք մշտապես կարևորում ենք հայ-ֆրանսիական խորհրդարանական հարաբերությունների զարգացումը․ ՎարդանյանԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)Թուրքի լծի տակ ենք մնալու, սա Արցախը տվեց, հիմա էլ Տավուշն ա հանձնում, թե չէ մեր տղերքը կռվել են (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ է Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարինՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումըՓակ է Ճոճկանից Բագրատաշեն տանող հատվածը (տեսանյութ) Ալիևը լուրջ մարդ է, իր երկրի շահերն է առաջ տանում, նա Բաքվից կորոշի՝ հայը տաք ջուր ունենա, թե՞ ոչՆիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազությունՈր գնաս վզից բռնես, ասես` հլը մատով ցույց տուր, էդ ի՞նչն են հանձնում, սկսում ա հեքիաթներ պատմել (տեսանյութ)Ադրբեջանից կներկրվի գազը, Թուրքմենստանից, թե Եգիպտոսից, միևնույն է՝ երկրի ներսում սակագնային քաղաքականություն թելադրողը հենց «Գազպրոմն» է լինելու․ Դավթյան«Մեկի քթից արյուն էկավ, պատասխանը տալու ես», «Դու ԱԺ պատգամավոր ես, հեռու գնա». բողոքի ակցիա (տեսանյութ)Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա«Ոստիկանն ի՞նչ պտի անի, պտի խոշտանգի ժողովրդին», «Մի ոգևորվեք, հանգիստ». գերլարված իրավիճակԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց (տեսանյութ)Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակըԵրևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվելՏնտեսական ակտիվության ցուցանիշը աճել էՏավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ)Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ)Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհըՈստիկանները կնոջը քաշքշելով իջեցրին մեքենայից և բերման ենթարկեցին. նա ակցիային միացել էր մեքենայի ազդանշանով «Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ուշագնաց էր եղել, բուժօգնություն է տրամադրվում. Տավուշում գերլարված էԷդ մի փոքր հողը Հայաստանի լինել չլինելու հարցն է. Չարենցի փողոցը փակած քաղաքացի (տեսանյութ)Արարատում նույնպես ճանապարհներ են փակվելՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենանԵրբ մենք մենակ ենք շփվում, և ոչ ոք իրավիճակը չի օգտագործում քաղաքական ամբիցիաների համար, կարողանում ենք համաձայնության գալ. ԱլիևԵրբեք չէի կարող պատկերացնել, որ ես փողոց կփակեմ. պետք է պարտադրենք իշխանություններին հեռանալ. ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյան ՀՀ ցանկացած սմ հող կարող է հանձնվել բացառապես հանրաքվեով. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կհանդիսանան նաև բուհի համար ընդունելության քննություններ. նախագիծՈստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ)«Բռնություն մի գործադրեք», «Թուրք եք», «Նիկոլ, դավաճան». Տավուշում լարված վիճակ է ու քաշքշուկ
Ամենադիտված