Առինջի կամարի մոտ բախվել են Toyota Land Cruiser-ն ու Mitsubishi Pajero-ն. կան վիրավորներ
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ նոյեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։15-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ Առինջ գյուղի կամարիմոտ, բախվել են Toyota Land Cruiser և Mitsubishi Pajeri մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ1 համալսարանական հիվանդանոց։