Տղամարդը վաճառել է տան տանիքն ու կահույքը՝ ընկերուհու հետ ժամադրության գնալու համար
LeisureԻնդոնեզիայի բնակիչը վաճառել է իր տան տանիքն ու կահույքը՝ ընկերուհու հետ ժամադրության գնալու համար, հայտնում է Cocontus-ը։ Սակայն դա դուր չի եկել նրա մորը, ով որդու դեմ հաղորդում է ներկայացրել ոստիկանությունում։
24-ամյա երիտասարդի խոսքով` ինքը տաքսու վարորդ է աշխատում, սակայն ստացված գումարը չի բավականացնում գումար խնայելու և ժամադրության գնալու համար։ Ցանկանալով շտկել իրավիճակը՝ ինդոնեզացին որոշել է ապամոնտաժել իր տան տանիքը և վաճառել այն կահույքի հետ միասին։
«Ես գումար եմ ծախսել սրճարանում ամենօրյա սննդի վրա: Ես ընկերուհի ունեմ: Ես նրա համար գնել եմ պայուսակներ, հագուստ»,- ասել է տղամարդը:
Նրա 53-ամյա մայրը երկար ժամանակ աշխատել է մաքրուհի, որպեսզի վերանորոգի տունը և փակի վարկերը, ուստի չի գնահատել իր երեխայի արարքը։ Ավելին, նա որդու դեմ հաղորդում է ներկայացրել ոստիկանությունում:
Կինը որդու պատճառած վնասը գնահատել է 1680 դոլար։ Եթե նա չհրաժարվի մեղադրանքից, տղամարդուն գողության համար սպառնում է հինգ տարվա ազատազրկում։
«Բանտում եղած ժամանակ ես կզղջամ արածիս համար։ Ես արդեն ներողություն եմ խնդրել մորիցս։ Հասկանալի է, որ պետք է պատասխան տամ արածներիս համար»,- ամփոփել է տղամարդը։