Մադոննան անկեղծ ֆոտոշարք է հրապարակել` մերկացնելով կուրծքը (լուսանկարներ)
ДосугԱմերիկացի երգչուհի Մադոննան Instagram-ում անկեղծ ֆոտոշարք է հրապարակել, որը ոչ միանշանակ է ընդունվել երկրպագուների կողմից։
Նկարներում կատարողը հայտնվել է ժանյակավոր ներքնազգեստով, ցանցավոր զուգագուլպաներով և լաքապատ բարձրակրունկներով։
Նա կեցվածք է ընդունել անկողնու վրա պառկած, դրա կողքին և նույնիսկ տակը։ Լուսանկարներից մի քանիսում փոփ թագուհին ամբողջությամբ մերկացրել է կուրծքը։
«Հրեշտակը տեսնում է ինձ ամբողջովին»,- ստորագրել է նկարների շարքը Մադոննան։
Հրապարակումը հավաքել է ավելի քան 1,1 միլիոն հավանում և բազմաթիվ բացասական մեկնաբանություններ:
«Սա ի՞նչ պոռնոգրաֆիա է», «Այս ծիծաղելի նկարները սարքելու փոխարեն առաջվա պես որակյալ երաժշտություն ստեղծեք», «Ամաչում եմ, թե ինչ է դարձել իմ կուռքը». , «Գրողը տանի, զզվելի նկարներ են»,- գրել են երկրպագուները։
Ռեփեր 50 Cent-ը նույնպես չի գնահատել երգչուհու անկեղծ նկարահանումը։
«Ամենազվարճալին, ինչ տեսել եմ։ Դա Մադոննան է մահճակալի տակ, որը փորձում է իրեն պահել որպես 63 տարեկան կույս», - գրել է ռեփերը՝ հրապարակելով երգչուհու հրապարակման սքրինշոթը։