Ռատակովսկու լուսանկարները քննարկման թեմա են դարձել համացանցում
ФотографииԱմերիկացի սուպերմոդել Էմիլի Ռատակովսկին Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել բաց հագուստով և նշել, որ իրեն չի հետաքրքրում քննադատությունները։
Մոդելը կիսվել է նոյեմբերի սկզբին կայացած CFDA Fashion Awards մրցանակաբաշխության կադրերով, որին ներկայացել է Miu Miu-ից կարճ տոպով և ծալքավոր մաքսի կիսաշրջազգեստով։
Ինչպես գիտեք, վերջերս Ռատակովսկին թողարկել է «Իմ մարմինը» գիրքը, որտեղ խոստովանել է, որ հոգնել է իր կերպարը սեքսուալիզացնելուց և սոցիալական ցանցերում ճնշումներից։
«Գրեթե լուսանկարներ չեմ հրապարակել, քանի որ գիտեի, որ դրանք կարող են հակասություններ առաջացնել: Բայց սա իմ մարմինն է, և ես ամոթից չեմ խոնարհվի»,- գրել է մոդելը հրապարակման մեջ, բայց հետո խմբագրել է այն՝ հեռացնելով այս խոսքերը:
Երկրպագուները կիսվել են աստղի հրապարակման վերաբերյալ կարծիքներով:
«Ի՞նչ կապ ունի այս լուսանկարը նրա գրքի ուղերձի հետ», «Դու կոչ ես անում սիրել սեփական մարմինը և հրապարակում ես իդեալական կազմվածքի լուսանկար: ինչպիսի անհեթեթություն», «Էմիլի, դու քեզ հակասում ես»,- նշել են նրանցից ոմանք:
Միաժամանակ շատերին հիացրել է Ռատայկովսկու արտաքինը։
«Գեղեցիկ կին, այդպես շարունակիր», «Ինքը մեղավոր չէ, որ այսպիսի տեսք ունի», «Ինչպե՞ս կարող եք մարդուն ամոթանք տալ այն արտաքինի համար, որով նա ծնվել է», «Աշխարհի ամենագեղեցիկ կինը»,- ընդգծել են երկրպագուները։