«Թեկնածուին նոկաուտի են ենթարկել». Opel-ը բախվել է էլեկտրասյանն ու տապալել Մեծամորի քաղաքապետի թեկնածուի գովազդային պաստառը
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:10-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում՝ Մեծամոր քաղաքի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե էլեկտրասյանը:
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարան կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկութունը փոխանցել է ոստիկանության Մեծշամորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված Opel-ի վարորդի ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երկաթյա էլեկտրասյան վրա տեղադրված է եղել Մեծամորի քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Մեծամորի քաղաքապետի թեկնածու Վահրամ Խաչատրյանի մեծադիր նկարը՝ «Ապագա կա, Մեծամոր» գրառմամբ:
Հավաքվածները կատակում էին, ասելով՝ «Opel-ի վարորդը Վ. Խաչատրյանի բարեկամն է ու այնպես է բախվել էլեկտրասյանը, որ ասես՝ էլ չսպասելով երկրոդ ռաունդին, առաջին ռաունդով «նոկաուտի է ենթարկել թեկնածուի ցուցանակը»: