Մենք համաձայն չենք Ադրբեջանի նախագահի այն տեսակետի հետ, որ եռակողմ հայտարարության բոլոր կերտերը կատարվել են. Փաշինյան
ForeignՄենք համաձայն չենք Ադրբեջանի նախագահի այն տեսակետի հետ, որ 2020թ–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կերտերը կատարվել են` բացի կոմունիկացիաների ապաշրջափակումից։ Այս մասին այսօր Սոչիում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վալդիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետը` արձագանքելով Ալիևի հայտարարությանը։
«Դուք գիտեք, ու մենք դա ձեզ հետ բազմիցս քննարկել ենք` թե՛ առերես, ու թե՛ հեռախոսային զրույցներում, որ առկա է նաև գերիների, ռազմագերիների ու ապօրինի պահվող այլ անձանց խնդիրը, և դա շատ կարևոր հումանիտար հարց է»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում ընթանում է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց է ունեցել Ալիևի հետ։