Հայաստանը պատրաստ է սահմանագծման ու սահմանազատման գործընթացներին. Փաշինյան
Արտաքին Քաղաքական«Անցած տարվա նոյեմբերի 9-ից տասնյակ մարդիկ են մահացել երկու կողմերից, միջադեպեր են գրանցվել նաև Արցախում։
Այս տարվա մայիսին ճգնաժամային իրավիճակ էր ստեղծվել հայ-ադրբեջանական սահմանին․ մեր գնահատականն այն էր, որ ադրբեջանական զորքը ներխուժել է Հայաստանի սուվերեն տարածք, իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի սահմանները չսահմանազատված ու չսահմանագծված են, բայց պետական սահման գոյություն ունի, և դա ՀՀ տարածք է։
Համաձայն չեմ Ադրբեջանի նախագահի այն ձևակերպման հետ, թե փաստացիորեն, բացի ճանապարհների ապաշրջափակումից, մնացած բոլոր կետերը իրագործվել են»,-ասել է նա՝ հիշեցնելով, որ Պուտինի հետ դա մի քանի անգամ հեռախոսազրույցի շրջանակում քննարկվել է, խոսքը վերաբերում է ռազմագերիների վերադարձին։
Նիկոլ Փաշիյնանը նաև հաստատել է, որ Հայաստանը պատրաստ է սահմանագծման ու սահմանազատման գործընթացներին, ապաշրջափակման թեման ևս կարևոր է, ապա նաև ընդգծել է, որ հայկական կողմն ակեղծորեն հատաքրքրված է, որ լուծվեն այդ հարցերը։