Պուտինը ողջունել է Փաշինյանի և Ալիևի՝ Բրյուսելում հանդիպելու պատրաստակամությունը
Արտաքին ՔաղաքականՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բրյուսելում դեկտեմբերի 15-ին հանդիպելու պատրաստակամությունը: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահը:
«Գիտեմ, որ առաջիկայում հանդիպում է նախատեսված նաև Բրյուսելում, դուք համաձայնել եք այնտեղ գնալ, այնտեղ հանդիպում անցկացնել: Մենք դա նույնպես ողջունում ենք: Որքան շատ լինեն անմիջական շփման հնարավորությունները, այնքան լավ։ Ես վերջերս այդ մասին խոսել եմ Եվրախորհրդի նախագահ պարոն Միշելի հետ, նա ձեզ սպասում է», - ասել է Պուտինը: