Թույլ մի՛ տվեք, որ մեր երկրի դեմ նոր փաստաթուղթ ստորագրվի․ «Ազատագրական շարժումը» ԱԳՆ մոտ է (տեսանյութ)
Video«Ազատագրական շարժումը» ՀՀ արտգործնախարարության շենքի մոտ է: Բողոքի ակցիայի մասնակիցները կոչ են անում ԱԳՆ աշխատակիցներին թույլ չտալ, որ նոր փաստաթուղթ ստորագրվի:
«Վերջին շրջանում տարբեր պաշտոնակատար անձինք են ձեզնից հրաժարական տվել, հրապարակային մենք չենք իմացել, թե ինչի համար, բայց հասկացել ենք, որ որոշ դավադիր փաստաթղթեր ստորագրելու պատասխանատվության տակ չեք մտել` հասկանալով, որ դա մեր երկրի շահերից չի բխում: Կոչ ենք անում այս կառույցի բոլոր աշխատողներին` հիշե՛ք ձեր մասնագիտական պարտականությունը, հիշե՛ք մեր երկրի շահերը և խնդրում ենք թույլ մի՛ տվեք, որ մեր երկրի շահերի դեմ փաստաթուղթ ստորագրվի: Ժամանակը կանցնի և ձեր փաստաթուղթն ու դրա հետևանքը կմնան»,- այս մասին ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Տեսանյութը` 24News.am-ի