Էդուարդ Բաբայանը նոյեմբերի 28-ին քայլերթ կիրականացնի Աբովյան համայնքում
PoliticalԱբովյան խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Էդուարդ Բաբայանը նոյեմբերի 28-ին՝ ժամը 13:30-ին, քայլերթ կիրականացնի Աբովյանում: Այս մասին Բաբայանը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:
«Սիրելի՛ Աբովյան համայնքի բնակիչներ,
Նոյեմբերի 28-ին՝ ժամը 13:30-ին, սիրով հրավիրում եմ բոլորիդ միասին մասնակցելու Աբովյան համայնքում քայլերթի:
Քայլերթը կմեկնարկի 4-րդ մ/շ Ծննդատանը հարող կանգառից:
Քայլերթի մասնակիցների հետ կանցնենք՝ Հատիսի փողոցով, Սահմանադրության հրապարակով, Հանրապետություն և Օգոստոսի 23 փողոցներով, այնուհետև Համայնքապետարանի դիմահայաց այգի:
ՆՈՐ ՀԱՄԱՅՆՔ ՆՈՐ ՍԿԻԶԲ»,- գրել է նա: