Կանադայում լճի վրա սառցե ֆենոմեն է առաջացել (լուսանկարներ, տեսանյութ)
PhotosԿանադայում Մանիտոբա լճի վրա հազվագյուտ բնական երեւույթ է առաջացել՝ լճի մակերեսը ծածկվել է սառցե գնդիկներով։ Հաղորդում է CBC-ն։
Սառցագետ Ջեֆ Քավանոն բացատրել է, որ այս երևույթն առաջանում է սառցակալած ջուրը գլորող քամուց:
Այս երեւույթը պահանջում է օդի ջերմաստիճանի արագ անկման, բաց ջրի եւ քամու որոշակի արագության համադրություն: