211 հատ 8,6 մետրանոց ավտոբուսները մի քանի օրից կտեսնենք փողոցներում. Մարության (տեսանյութ)
ВидеоՍիրելի երևանցիներ, ուրախ եմ տեղեկացնել, որ արդեն մի քանի օրից մայրաքաղաքի փողոցներում կտեսնենք մեր նոր քաղաքային ավտոբուսները, որոնք մի քանի փուլերով կմտնեն երթուղի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:
«211 հատ 8,6 մետրանոց այս ավտոբուսները ձեռք են բերվել Երևանի քաղաքային բյուջեի միջոցներով։
Բնականաբար, մենք շարունակում ենք տրանսպորտի ռեֆորմը, և արդեն նախապատրաստում ենք ավտոբուսների նոր խմբաքանակի գնման մրցութային փաթեթը»,-նշել է նա: