«Յուվենտուսի» ղեկավարությունը կասկածվում է ֆինանսական խարդախությունների մեջ
ՍպորտԻտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի նախագահ Անդրեա Անյելլին և ակումբի փոխնախագահ Պավել Նեդվեդը հետաքննության են ենթարկվել՝ 50 միլիոն եվրոյի կեղծ ֆինանսական հաշվետվությունների կասկածանքով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Բացի Անյելլիից և Նեդվեդից՝ հետաքննության տակ են նաև «Յուվենտուսի» նախկին մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին և ակումբի կոմերցիոն բաժնի երեք աշխատակիցներ։ Հետաքննությունը վերաբերում է վերջին երեք սեզոնների ֆինանսական հաշվետվություններին։ Թուրինում և Միլանում գտնվող «Յուվենտուսի» գրասենյակներում խուզարկություններ են իրականացվում:
Հետաքննությունը, մասնավորապես, ազդում է գործարքի վրա, երբ «Յուվենտուսը» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչին վաճառեց իսպանական «Բարսելոնային»։
«Յուվենտուսը» վերջին երեք մրցաշրջաններում երկու անգամ է հաղթել Իտալիայի առաջնությունում։