Բուզովան փախել է հիվանդանոցից` հոր ծննդյան օրը նշելու համար
ԺամանցՀեռուստահաղորդավարուհի և երգչուհի Օլգա Բուզովան պատմել է, որ հոր ծննդյան տարեդարձը կազմակերպելու համար փախել է հիվանդանոցից։ Նա ձեռքի կոտրվածքով հոսպիտալացված է եղել։
Այս մասին հեռուստահաղորդավարուհին հայտնել է Instagram-ի իր էջում։ Օլգա Բուզովան ընդգծել է, որ իր անակնկալը հաջողված էր։
«Իմ սիրելի հայրիկ, ուրախ եմ, որ այսօր այս օրը քեզ հետ եմ և քեզանից եմ լսում, որ դու ամենաերջանիկն ես»,- գրել է երգչուհին։
Նոյեմբերի 22-ին հեռուստատեսային շոուի ժամանակ Օլգա Բուզովան կոտրել էր ձեռքը։ Նախկինում նա պատշաճ ուշադրություն չէր դարձնում իր առողջությանը, իսկ բժիշկները ստիպել էին նրան հոսպիտալացվել, գրում է MK.ru-ն։