Շքեղ առանձնատունը, որը պատկանել է Գյունթեր VI անունով շանը, վաճառվել է 2,3 միլիարդով (լուսանկարներ)
ԼուսանկարներԳերմանացի կոմսուհի Կառլոտա Լիբենշտայնը մահացել է 1992 թվականին՝ իր սիրելի շանը` Գյունթեր III-ին կտակելով իր ողջ կարողությունը, որը կազմում էր 58 միլիոն դոլար: Կոմսուհու վերջին կամքի կատարմանը հետևել են նրա օգնականները, ովքեր այս գումարը բազմապատկել են մինչև 500 միլիոն դոլարի և անում են ամեն ինչ, որպեսզի Գյունթեր III-ը շարունակի սերունդներ տալ։ Ներկայիս ժառանգն իրականում չի հասկանում, թե ինչու է ինքն ավելի լավ ապրում, քան մոլորակի երկոտանի արարածներից շատերը, բայց թվում է, թե դա նրան նույնիսկ չի հետաքրքրում:
Այժմ Գյունթերը վայելում է շքեղությունը և մասնավոր ինքնաթիռներով և զբոսանավերով շրջում աշխարհով մեկ: Վերջերս հաղորդվեց, որ շան համար հազվագյուտ սպիտակ տրյուֆել գնելու վրա ծախսվել է 1,1 միլիոն դոլար։ Դրանից հետո ամենահարուստ հովվաշան ներկայացուցիչները որոշել են ազատվել Մայամիի առանձնատնից, որը պատկանում էր նրան ավելի քան 20 տարի։
2000 թվականին երգչուհի Մադոննայից 4,7 հազար քառակուսի մետր տարածքով վիլլան գնվել է 7,5 միլիոն դոլարով։ Առանձնատունն ունի ինը ննջասենյակ, ութ լոգասենյակ, բացօթյա լողավազան, ինչպես նաև առանձնատնից բացվում է Բիսքեյն ծովածոցի ապշեցուցիչ տեսարան, գրում է Lad Bible-ը։
Շքեղ տնից ազատվելու համար շան ներկայացուցիչները կապ են հաստատել ռիելթորների հետ, որոնք անկեղծորեն ցնցվել են իրենց հաճախորդից։
Ի սկզբանե նրանք երկմտում էին, թե արդյոք արժե ձեռնարկել այդ գործը, սակայն Գյունթեր VI-ին հաջողվել է իր ուրախ հաչոցներով և համբույրներով հաղթել նրանց առաջին իսկ հանդիպմանը: