«Նա (Գուտերեշը-ՏԱՍՍ) հաստատում է ՄԱԿ-ի դիրքորոշումն առ այն, որ տեւական խաղաղություն կարելի է ձեռք բերել միայն երկխոսության միջոցով, և կոչ է անում կողմերին լուծել մնացած խնդիրները բոլոր առկա ձևաչափերով, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել նման ջանքերին, այդ թվում՝ մարդասիրական օգնություն տրամադրելու, վերականգնման և տեղում խաղաղության հաստատմանն օժանդակելու միջոցով»,- ասել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցչի տեղակալը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է Ռուսաստանի դերն Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումների շարունակման գործում
ИностранныйՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի բարձր մակարդակով եռակողմ հանդիպման անցկացումը։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է նոյեմբերի 26-ին Հայաստանի վարչապետի [Նիկոլ Փաշինյան], Ադրբեջանի նախագահի [Իլհամ Ալիև] և Ռուսաստանի Դաշնության նախագահի [Վլադիմիր Պուտինը] եռակողմ հանդիպումը, ուշադրություն է դարձնում նրանց համատեղ հայտարարության վրա,- ասել է Հաքը,- Նա գոհունակությամբ է նշում Ռուսաստանի Դաշնության դերը շփումների և երկխոսության շարունակման գործում»:
Գուտերեշը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին լուծել մնացած խնդիրները՝ օգտագործելով բոլոր առկա ձևաչափերը, ներառյալ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խումբը, ասել է Հաքը։