Արշավիր Շիրակյանը, ի շարս թուրք ցեղասպանների, ոչնչացրել է նաև ծնունդով հայ, հավատուրաց դավաճան Վահե Իհսանին. էդգար Էլբակյան
BlogosphereԱՄՆ-ում գտնվող քաղաքագետ Էդգար Էլբակյանն այցելել է հայ վրիժառու Արշավիր Շիրակյանի շիրիմին։ Ֆեյսբուքյան իր էջում նա պատմել է.
«• Արշավիր Շիրակյանը, ի թիվս թուրք ցեղասպաններ Սայիդ Հալիմի, Ջեմալ Ազմիի և Բեհաեդդին Շաքիրի, ոչնչացրել է նաև ծնունդով հայ, հավատուրաց դավաճան Վահե Իհսանին (Եսայան), որ ծառայության էր անցել օսմանյան գաղտնի ոստիկանությունում և կազմել 1915 թ․ ապրիլի 24-ին ձերբակալված հայ մտավորականների անվանացանկը…
• Գործողությունը կատարվել է 1920 թ․ մարտի 27-ին Կ․ Պոլսում։ Ա․ Շիրակյանի գործակիցն էր մեկ այլ հայ դավաճանի ոչնչացրած Արշակը։ Վահե Իհսանին չփրկեցին ո՛չ նրան կցագրված թուրք թիկնապահը, որ առաջին իսկ կրակոցից փախավ, ո՛չ էլ գրպանի ատրճանակը։
• Եվ այսու, վրիժառու Արշավիր Շիրակյանի շիրմաքարին արդարացիորեն գրված է․ «նրանով հաստատվեց արդարությունը» («through him justice was served»)»։