Արմեն Ռուստամյանը նշեց, թե որոնք են Արցախի հայաթափումը թույլ չտալու պայմանները
Видео«Արցախի՝ Ադրբեջանի կազմում որեւէ կարգավիճակի բացառումը, Արցախի անկլավային վիճակի բացառումը, Արցախի ինքնապաշտպանության ու անվտանգության ապահովումը, Արցախի գրավյալ տարածքների դեօկուպացիայի խնդիրը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրվունքի իրացումը երաշխավորելու Հայաստանի հանձնառության վերականգնումը, Արցախի անկախ կարգավիճակի, նրա տարածքային ամբողջականության վերականգնման եւ անվտանգության հետ կապված հարցերի լուծման առաջնահերթությունն ուղղված լիարժեք բանակցային գործընթացի վերականգնման, «Ճանաչում հանուն փրկության» բանաձեւի կիրառումը Արցախի անկախության ճանաչման գործընթացում»: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Արցախի հայաթափման խնդրին: