Ճանապարհ տվեք, ճողոպրեմ. ՊՆ փոխնախարարը խուսափեց պատասխանել՝ ինչու են ադրբեջանցիները հետ քաշվել Իշխանասարից
Քաղաքական«Ճանապարհ կտաք անցնեմ, ձեր նախորդ անգամ գրածի համապատասխան ճողոպրեմ, մյուս անգամ կհանդիպենք. հիշում եք նախորդ անգամ ոնց էի ճողոպրում». Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, ԱԺ-ում ասաց ՊՆ փոխնախարարը՝ հեգնելով լրագրողներին:
Լրագրողների այն հարցին՝ արդյո՞ք Իշխանասարից ադրբեջանցիները հեռացե՞լ են, թե ոչ, ՊՆ փոխնախարարը չպատասխանեց.
«Մի հարցի, որ պատասխանեմ, երկրորդը կհնչի, մյուս անգամ մի շարք հարցերի կպատասխանեմ»,- ասաց նախարարը: