«Ո՞վ է այդ ստորագրությունը դնող անբարոյականը, որ լողավազանը պիվնոյ են սարքում». Անի Խաչատրյան
Видео«Ուզում եմ ճշտել, թե ով է իրեն իրավունք վերապահել Երեւանի քաղաքապետարանում միաձայն որոշում կայացնել եւ Տիգրան Մեծի 53 հասցեում գտնվող այդ հրաշք լողավազանի, քաղաքացիների հանգստի վայրի քանդման թույլտվություն տալ»: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, Երեւանի ավագանու նիստում ասաց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:
«Երկրորդ, արդյոք համայնքային տարածքը, համայնքային գույքը վերացնելու համար պետք չէր ավագանու համաձայնությունը: Չասեք՝ քաղաքացիների համաձայնություն կա, որովհետեւ չկա նման ընթացակարգ, այդ տարածքը բացարձակապես կապ չունի եւ քաղաքացիների համաձայնություն ընթացակարգն այստեղ չի աշխատում: Ո՞վ է իրեն իրավունք տվել Երեւանի ամենագեղեցիկ լողավազաններից մեկի քանդելու ու երեւի պիվնոյներ ու վետերոկներ սարքելու այդ թույլտվությունը տալ: Ո՞վ է այդ, ներողություն, ստորագրությունը դնող անբարոյականը»,-նշեց Խաչատրյանը:
Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կոչ արեց անհարգալից գնահատականներ չտալ. «Ես կարծում եմ՝ տարբեր հիմնավորումներ կան, բայց դա օրակարգի հետ կապ չունի: Մենք ունենք մտքերի փոխանակություն, ճիշտ է, այդտեղ չկա հարցուպատասխան, այդ հարցը կքննարկենք այդ ժամանակ»,-ասաց նա:
«Պարզ է, դե չունեք պատասխան, որովհետեւ քաղաքը քանդում եք՝ վերածելով պիվնոյների: Դա էլ գիտենք, որ ապագայում պիվնոյի է վերածվում բնակելի շենքի բակի լողավազանը: Ամոթ»,-արձագանքեց Խաչատրյանը: