ՊՆ-ն ոչ հերքում, ոչ հաստատում է Իշխանասարի հատվածում ադրբեջանական զորքերի հետ քաշվելու լուրը
PoliticalՀայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը մեկնաբանելով տարածված լուրը, թե ադրբեջանական զորքերը հետ են քաշվել Իշխանասարի հատվածում ՀՀ սուվերեն տարածքից ոչ հաստատել, ոչ էլ հերքել է՝ հորդորելով սահմանային իրադրության, զինված ուժերի տեղաշարժի, զբաղեցրած բնագծերի կամ այլ գործողությունների մասին տեղեկությունները տարածել ոչ թե հիմնվելով համայնքների ղեկավարների խոսքի, այլ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունների վրա:
Այսօր ԱԺ-ում լրագրողները Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից ևս հետաքրքրվել են, թե ի՞նչ իրավիճակ է Իշխանասարում, եթե թշնամին հետ է քաշվել, ապա ո՞րն է եղել դրա նախապայմանը։ Սակայն Արման Սարգսյանը որևէ հարցի չի պատասխանել։