Պուտինը ՌԴ ազգային հերոսի կոչում է շնորհել հրամանատար Անդրանիկ Գասպարյանին Կառավարության շենքի տանիքում դիպուկարահներ են տեղակայվել (լուսանկարներ) «Դիմադրություն» շարժման բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (տեսանյութ) Անցկացվել են հակաօդային պաշտպանության պարապմունքներ. ՊՆ «Ադրբեջանը արժանի հեղինակություն է վայելում աշխարհում». Պուտինը` Ալիևին ԱՄՆ պետքարտուղարը նշել է այն երկրի անունը, որը սպառնում է աշխարհակարգին Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են քրեական գործի շրջանակներում ԱԺ-ն հաստատել է արտահերթ նիստ անցկացնելու ընդդիմադիր խմբակցությունների առաջարկը Տաքսու վարորդը գողացել էր զբոսաշրջիկի դրամապանակը, որի մեջ եղել է 135 հազար դրամ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության փրկումը ոչնչացումից առաջնահերթ է․ Փաշինյան 

«Կաթնա» հայկական պանիրները մուտք ենք գործում շուկա. «Գալաքսի» ընկերությունների խմբի նոր նախագիծը

Տնտեսություն

Սիրո մասին պատկերացումները տարբեր են. սեր ընտանիքի, հարազատների, հայրենիքի կամ աշխատանքի հանդեպ։ Հենց սերն է ոգեշնչում իրագործել ամենանվիրական նպատակները և հաղթահարել կյանքում ամենադժվար փորձությունները։ 2020թ.-ից սկսած «Գալաքսի» ընկերությունների խումբը՝ ի դեմս խմբի կազմում հանդես եկող «ՄեգաՖուդ» ընկերության, աշխատել է սիրո, ջերմության ու բոլոր ընտանիքներին հասանելի կաթնամթերքի արտադրանքի ստեղծման համար, և այսօր շուկա է մուտք գործում «Կաթնա» (Katna) հայկական պանիրների արտադրանքով:

«Կաթնա»-ն 100% բնական կաթից է: Այն 60 օր հասունացում է անցնում հատուկ ջերմային ռեժիմում՝ 0-50C և 80% խոնավության պայմաններում, ապա մթերման ջերմամեկուսիչ մեքենաների, այնուհետև առաքման հատուկ մեքենաների միջոցով մուտք գործում Երևանում և մարզերում գտնվող բոլոր փոքր ու մեծ խանութներ` յուրաքանչյուր հայ ընտանիքին հասանելի լինելու համար: 

«Հայ սպառողն արժանի է լավագույնին: Մենք ցանկանում ենք ժամանակակից տեխնոլոգիաների համադրմամբ ավանդական հայկական պանիրը բարձր որակով ու փաթեթավորմամբ ներկայացնել հայ սպառողներին, հայկական հենքով բարիք ստեղծել համայնքի համար` իր տնտեսական ու սոցիալական արդյունքներով: Ուրախ եմ արձանագրել, որ շուրջ մեկ տարի տևած ինտենսիվ աշխատանքներից հետո այսօր արդեն շուկա ենք մուտք գործում: Հատուկ շնորհակալությունս կուզենայի հղել նախագծի թիմին՝ այն առանցքային մարդկանց, ովքեր ոչ մի ջանք չեն խնայել «Կաթնա»-ին կյանք տալու համար: Առանց նրանց ջանքերի, այս նախագիծը հնարավոր չէր լինի կյանքի կոչել»,- ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը: 

«Կաթնա»-ի հերոսուհին Նարեն է, աշխատասեր, կրթված ու նպատակասլաց հայուհի, որը կարևորում է առողջ ու բնական սննդամթերքը, վերջինիս էսթետիկական մատուցումը: Նարեն ճամփորդում է աշխարհով մեկ, բացահայտում նորն ու հետաքրքիրը, միևնույն ժամանակ նա կայուն համոզմունք ունի, որ հայկական պանիրը յուրահատուկ համ ու ավանդույթներ ունի, ու եթե պահպանվեն պանրի մշակման չափորոշիչները, անարատ ու բնական հենքը, հայկական «Լոռին» ու «Չանախը» միջազգայնորեն մրցունակ և ճանաչելի կդառնան:  

«Կաթնա»-ի բրենդինգը կատարել է «Ինդիգո» հայկական ընկերությունը, որն էլ համադրել է ապրանքատեսակները ըստ բրենդավորման գույների, որտեղ կանաչ փաթեթավորումը խորհրդանշում է Հայաստանի բնությունը, կապույտը` «Կաթնայի» ազնվության գույնն է, այն, որ «Կաթնա»-ն օգտագործում է 100% բնական բաղադրիչ, իսկ մանուշակագույնը` «Կաթնա» պանիրների բարձր որակը:

«Մեր թիմը հետազոտական և փորձարարական աշխատանքների բավականին լուրջ փուլերով է անցել, որտեղ համադրվել են սպառողական վարքաբանությունը, մարդկանց պահանջմունքներն ու շուկայի առաջարկն իր որակական կոմպոնենտներով: Այսօր մենք վստահությամբ ասում ենք, որ «Կաթնա»-ն միջազգային բարձր չափորոշիչներով հայկական պանիր է, որը կարող է գոհացնել նոր որակ ու ապրելակերպի ձգտող հայ սպառողներին` բնական, օգտակար ու միևնույն ժամանակ հասանելի կաթնամթերքի առաջարկով», - ասել է «ՄեգաՖուդ» ընկերության կոմերցիոն տնօրեն Արմինե Ենգիբարյանը: 

«Կաթնա» պանիրները` «Լոռի», «Չանախ», և «Սուլուգունի» տեսակներով, արտադրվում են «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ընկերությունում, որը հիմնադրվել է 1937թ-ին: «Մեգաֆուդի» հետ համագործակցությամբ 2019 թվականին գործարանում լայնածավալ ներդրումներ են կատարվել` «Կաթնա» պանրի արտադրման նպատակով նոր արտադրամասի ստեղծմամբ և վերազինմամբ: Նոր արտադրամասը մեկ օրում երեք հերթափոխի ընթացքում մինչև 60 տոննա կաթ վերամշակելու հնարավորություն ունի: 

***

«Գալաքսի» ընկերությունների խումբը հանդիսանում է Հայաստանի խոշոր գործատուներից ու հարկատուներից մեկը։ 2021թ. սեպտեմբերին ազդարարված «Զարգացման ծրագրերի» շրջանակում սա արդեն երկրորդ տնտեսական զարգացման նախագիծն է` իր սոցիալական ազդեցությամբ: Նշենք, նաև, որ որպես պատասխանատու բիզնես՝ «Գալաքսի» ընկերությունների խումբը 2020 թվականին ՀՀ բյուջե հարկային վճարումների տեսքով փոխանցել է ավելի քան 11,5 միլիարդ ՀՀ դրամ (ավելի քան 22 միլիոն ԱՄՆ դոլար): Տեղական շուկայից գնումները կազմել են մոտ 36 մլն ԱՄՆ դոլար: Ներկայում «Գալաքսի» ընկերությունների խումբն ունի շուրջ 2500 աշխատակից, խմբում միջին ամսեկան եկամուտը կազմել է 364,716 ՀՀ դրամ, իսկ պետական բյուջե է փոխանցվել ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամ եկամտային հարկ։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պուտինը ՌԴ ազգային հերոսի կոչում է շնորհել հրամանատար Անդրանիկ Գասպարյանին Կառավարության շենքի տանիքում դիպուկարահներ են տեղակայվել (լուսանկարներ) Երկիր մոլորակի ուղեծրում Հայաստանի արբանյակը կմնա առնվազն 4 տարի «Դիմադրություն» շարժման բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (տեսանյութ) Անցկացվել են հակաօդային պաշտպանության պարապմունքներ. ՊՆ«Ադրբեջանը արժանի հեղինակություն է վայելում աշխարհում». Պուտինը` ԱլիևինԱՄՆ պետքարտուղարը նշել է այն երկրի անունը, որը սպառնում է աշխարհակարգինՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են քրեական գործի շրջանակներում ԱԺ-ն հաստատել է արտահերթ նիստ անցկացնելու ընդդիմադիր խմբակցությունների առաջարկը Տաքսու վարորդը գողացել էր զբոսաշրջիկի դրամապանակը, որի մեջ եղել է 135 հազար դրամԱդրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության փրկումը ոչնչացումից առաջնահերթ է․ Փաշինյան Պուտինը խոսել է ՏՏ ոլորտի որոշ մասնագետների՝ Ռուսաստանից Հայաստան տեղափոխվելու մասին Off-duty. Մադոննան և FKA Twigs-ը Լոնդոնում զբոսանքի ժամանակ հայտնվել են պապարացիների օբյեկտիվում (լուսանկարներ)Վարշավայի ֆոնդային բորսայի փորձը ՀՀ կապիտալի շուկայի զարգացման համար մեծ հնարավորություն է. Քերոբյան Հայտնի է, թե ինչու է Գրիգորի Լեպսը բաժանվել Յուլյա ԲարանովսկայայիցՏեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների առաջին նիստըՆոր Նորքում ծառայություն իրականացրած պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելՄի՛ տրվեք կապիտուլիանտի քարոզչությանը. Եվրատեսիլից մինչև արբանյակ կեղծ օրակարգ է. թուրքագետ«Դիմադրություն» շարժման անհնազանդության երթը (ուղիղ)Մաքսիմ Գալկինի եղբայրը սերտ կապեր ունի ռուսական ռազմաարդյունաբերության հետՀովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեցՏարերքը՝ կինո․ Ֆրունզե Դովլաթյանը կդառնար 95 տարեկան Ամենայն Հայոց Կաթողիկոսը վավերացրեց Իրաքի հայոց թեմի առաջնորդի ընտրությունը Մայիսի 28-ին Գեղարքունիքի մարզի որոշ ճանապարհներ 8 ժամ փակ կլինեն․ ուղղությունները հայտնի են Երևանում հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ Քիմ Քարդաշյանը ներողություն է խնդրել ընտանիքից նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի պահվածքի համարԵթե այս շարժումը չլիներ, կորուստներն ակնհայտ կլինեին եւ որոշ փաստաթղթեր ստորագրված. Իշխան Սաղաթելյան Չզարմանաք, որ արբանյակն էլ սրանք օգտագործեն ընդդիմադիր հայացքներ ունեցողներին հետևելու համար. Քրիստինե Վարդանյան Կաննի 2022 կինոփառատոնի ամենավառ կերպարները (ֆոտոշարք)«Երբ սիրում ես, միշտ հաղթում ես»․ Սարգիս Գրիգորյանը՝ կնոջ հետ ԱԴԾ-ն 50 տարով արգելել է երգչուհի Նարգիզի մուտքը ՌուսաստանԵրևանում մինչև մայիսի 30-ը տեղումներ չեն սպասվում. ջերմաստիճանը կբարձրանա Հրդեհ Բաբաջանյան փողոցում Ինչու են շարունակում աշխատել դաշնակցականներին պատկանող սրճարանները, երբ քաղաքացիներին կոչ են անում գործադուլ անել. Սաղաթելյանը մեկնաբանում էՋհանգիրյանը կամ մանիպուլացնում է իրականությունը, կամ իրեն սխալ են զեկուցել. Արծվիկ Մինասյան «Հրաշալի մի մարդ,որը լի է ամեն ինչով...». Զիրոյանը նոր լուսանկարներ է հրապարակել Լիա Զախարյանի հետ Իշխան Սաղաթելյանի ասուլիսը (ուղիղ)Փաշինյանը ազդարարեց, որ Հայաստանը թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան, գուցե մարիխուանան օրինականացնելուց հետո ստացվի Ռուսաստանում 3 տղամարդ սպանել են 13-ամյա տղայինԱրբանյակահիստերիա է սկսվել. իշխանությունները փորձելու են սա ներկայացնել որպես ինչ-որ աննախադեպ ձեռքբերում. Կարեն Վրթանեսյան ՏՏ-ի զարգացման համար պետք է մարդկային կապիտալ, ՀՀ-ն այն ունի. Փաշինյանի ելույթը ԵԱՏՄ ֆորումում Սուբվենցիոն ծրագրերի արժեքում տասնապատիկ աճ ունենք. վստահեցնում է ՀՀ փոխվարչապետը Նաոմի Քեմփբելը, Նատալյա Վոդյոնովան, Ալեսանդրա Ամբրոսիոն և այլ հայտնի աստղեր՝ Կաննի՝ "Women in Cinema" երեկույթին (ֆոտոշարք)ԱՄՆ֊ն ողջունում է սահմանազատման հարցերով հանձնաժողովների առաջին նիստի անցկացումը․ Բլինկեն«Ջհանգիրյանն ասաց` հո չե՞մ կարող դատավորին կարգադրել. գնացե´ք, եթե ձեր ասածը չանի, էլի կգաք» «Դիմադրության» շարժման մասնակիցները երթ սկսեցին ԲԴԽ-ից (ուղիղ) Բելա Հադիդը, Դիանա Կրյուգերը, Կարա Դելեվինը՝ «Անմեղը» ֆիլմի պրեմիերային (ֆոտոշարք)«Վայրի»․ Իննա Խոջամիրյանի լուսանկարը Գործարկվելու է Տարոնիկ համայնքի շչակը Ադրիանա Լիման, Ջորջինա Ռոդրիգեսը, Շակիրան և այլք՝ Կաննի 2022 կինոփառատոնին (ֆոտոշարք)
Ամենադիտված