Քանաքեռի տներից մեկում հայտնաբերվել է 37-ամյա կնոջ կախված դի Հայոց բանակը մեր ազգի վերածննդի խորհրդանիշն է. Առուշ Առուշանյան Զելենսկին հեռախոսազրույց կանցկացնի Բայդենի հետ Ռուսաստանը մտադիր է շարունակել երկխոսությունը Ուկրաինայի վերաբերյալ՝ պաշտպանելով իր ազգային շահերը. ՌԴ ԱԳՆ Ղրղզստանում հայտարարել են, որ Տաջիկստանը ծանր տեխնիկա է կենտրոնացնում սահմանին ԱՄՆ-ն հանձնառու է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը արդարադատության և այլ ոլորտներում. Թրեյսին՝ ՍԴ նախագահին ԿԳՄՍ նախարարը մարզական կոչումներ է շնորհել սպորտի վաստակավոր մարզիչներին Աղջիկը հին նկարները դասավորելիս պարզել է ընտանեկան գաղտնիքը Նշվել են 2022 թվականին ճանապարհորդելու համար ամենավտանգավոր երկրները Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին տուժածների թիվը հասել է 17-ի 

Հարցերից փախչող կառավարություն ունենք. Աղվան Վարդանյան

Բլոգոսֆերա

«Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը «Հարցերից փախչող կառավարություն ունենք» վերտառությամբ հոդվածում գրել է.

«2021 թ. սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում «գունագեղ» միջոցառմամբ նշվեց ՀՀ անկախության 30-ամյակը։ Հայտարարվել էր, որ ծախսվել է 1-ից 1.2 միլիարդ դրամ գումար՝ ոչ պետական կամ համայնքային բյուջեների հաշվին։ Առանց մրցույթի` միջոցառման կազմակերպիչ էր ընտրվել «Դոմինո պրոդաքշն» ՍՊԸ-ն, որն էլ հայթայթել էր այդ գումարը մասնավոր հովանավորներից։

ԶԼՄ-ներում այս փաստը բազմաթիվ հարցեր էր առաջացրել։ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում այս թեմայով «բուռն» երկխոսություն եղավ իմ եւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի միջեւ։ Հետո վերջինս լրագրողներին ասել էր, որ որոշ ժամանակ կսպասի, այնուհետեւ ես համապատասխան տեղում պատասխան կտամ։ Կարծեմ  նրա «որոշ ժամանակը» դեռ չի անցել։

Մինչ այդ ես 08 նոյեմբերի 2021թ. պաշտոնական հարցում էի ուղարկել Վարչապետի աշխատակազմ։ Ահա այն.

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի հոդված 3-ի 1-ին մասի 11-րդ կետին համապատասխան, խնդրում եմ՝ տրամադրել հետեւյալ տեղեկատվությունը.
2021 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության հրապարակում անցկացված տոնակատարության կազմակերպիչ  «Դոմինո փրոդաքշն» ընկերության եւ ՀՀ վարչապետի աշխատակազմի միջեւ կնքված պայմանագրի եւ կատարողական ակտի  կրկնօրինակները։

Ո՞րն է հենց «Դոմինո փրոդաքշն» ընկերությունն ընտրելու հիմնավորումը, երբ դաշտում բազմաթիվ այլ փորձառու, տեխնիկապես հագեցած ընկերություններ կան։ 

Պաշտոնապես հաստատել, որ տոնակատարության համար ՀՀ պետական բյուջեից որեւէ հատկացում չի արվել։

Տոնակատարության համար «Դոմինո փրոդաքշնը» ո՞ր կազմակերպություններից եւ անհատներից է հայթայթել մեկ միլիարդ դրամը գերազանցող գումարը՝ նշելով ստացված միջոցների կամ նվիրատուների տվյալները, ֆինանսական կամ գույքային մասնակցության չափը, եղանակը (կանխիկ, վճարումներ կամ բանկային փոխանցումներ)։

«Դոմինո փրոդաքշն»-ի ծախսման ուղղությունները, նշելով ֆինանսավորում ստացած կազմակերպությունների եւ անհատների տվյալները, նրանց ստացած ֆինանսավորման չափն ու եղանակները, նրանց ընտրության սկզբունքները եւ կարգը (կցելով հաապատասխան պայմանագրերի պատճենները։

2021թ. սեպտեմբերի 21-ին պետական միջոցառմամբ նշվել է ՀՀ անկախության 30-ամյակը։ Կարծում եմ, վստահ եմ՝ ՀՀ քաղաքացիները իրավունք ունեն իմանալ, թե ո՞ւմ միջոցներով է կատարվել իրենց անկախ պետականության հոբելյանը։

17 նոյեմբեր 2021թ. ստացել եմ հետեւյալ պատասխանը.

«Հարգելի՛ պարոն Վարդանյան,

Ի պատասխան Ձեր գրության՝ հայտնում ենք հետևյալը.  Անկախության 30-ամյակին նվիրված ծրագիրը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին ժամը 20:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում, կազմակերպել է «Դոմինո փրոդաքշն» ընկերությունը: ՀՀ կառավարությունը վերը նշված ընկերությունից ստացել է Անկախության տոնի վերաբերյալ ծրագրային առաջարկ, որն արժանացել է Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին նվիրված արարողությունների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի հավանությանը:

Հայտնում ենք, որ պետական և /կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեից միջոցառումն իրականացնելու նպատակով միջոցներ չեն հատկացվել:   Ձեր կողմից մատնանշված՝ «Դոմինո փրոդաքշն» ընկերության հայթայթած գումարների, ինչպես նաև ծախսման  ուղղությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել չենք կարող, քանի որ ՀՀ վարչապետի աշխատակազմը չի հանդիսանում հարցի հասցեատեր:  Միաժամանակ անհասկանալի է «Դոմինո փրոդաքշն» ընկերության նկատմամբ ձևավորված հետաքրքրվածությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ տարիների միջոցառումների կազմակերպման ժամանակ նմանատիպ համագործակցություն եղել է նաև ոլորտի այլ փորձառու ընկերությունների հետ»:

Ահա այսպիսի անհոդաբաշխ պատասխան։ 1-ին հարցի՝ կառավարության եւ ՍՊԸ-ի միջեւ պայմանագիրը եւ կատարողական ակտի օրինակները չեն ուղարկվել։ 2-րդ հարցի՝ ինչո՞ւ հենց «Դոմինո փրոդաքշն»-ը անհիմն հիմնավորում է տրված։ Ինչո՞ւ մրցույթ չեք արել, դիմե՞լ եք այլ փորձառու ընկերությունների, պատասխան չկա։ 3-րդ հարցը. պաշտոնապես հաստատում են, որ պետական բյուջեից հատկացում չի արվել։ Սա լավ է, արձանագրենք փաստը, թող մնա։ 4-րդ, 5-րդ հարցերն անպատասխան են։ 

Ասեմ նաեւ, որ ԶԼՄ-ների՝ այս բնույթի հարցերին տվյալ ՍՊԸ-ն ուղղակի չի պատասխանում։

Հիմա՝ «Դոմինո փրոդաքշն»-ի նկատմամբ ձեւավորված՝ նաեւ իմ «անհասկանալի հետաքրքրվածության» մասին։

Այս ընկերությունն է նկարել «Իմ քայլի» ԱԺ վերջին ընտրությունների հոլովակները։ Մամուլում արձանագրվել է Արայիկ Հարությունյանի եւ «Դոմինո»-ի առնչությունը։ Ընդհանրապես այս ընկերության պատմությունը, կապերը (նաեւ օտարերկրյա) շատ հետաքրքիր են։ «Դոմինո»-ի նկարած ֆիլմի պրեմիերային ներկա են եղել Նիկոլ Փաշինյանը, կինը, Արարատ Միրզոյանը։ Ընկերության ղեկավարին ընդունել է նախագահ Արմեն Սարգսյանը։ Տեսնո՞ւմ եք՝ շատ հետաքրքիր է։ Տարբեր փորձառու ընկերություններ «գունագեղ» միջոցառման ծախսը գնահատում են առավելագույնը 400-450 միլիոն դրամ։ 2.5 անգամ պակաս 1-1.2 միլիարդից։ Արդյո՞ք փողերի լվացում, արդյո՞ք կոռուպցիա։ Այս հարցերի պատասխանները մի օր ջրի երես են գալու։ Չկասկածեք։

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի, «Դոմինո փրոդաքշն»-ը 2019, 2020 թվականներին եւ 2021թ. տասը ամիսներին զրո դրամ ԱԱՀ եւ շահութահարկ է վճարել պետական բյուջե։ Եկամտահարկի թվերն այսպիսին են. 2019թ.՝ 5 միլիոն 806 հազար դրամ, 2020թ.՝ 5 միլիոն 154 հազար դրամ, 2021թ. տասը ամիսներ՝ 3 միլիոն 766 հազար դրամ։ 

Կարծում եմ՝ սա եւս չափազանց հետաքրքիր է։ 

Եւ ընդհանրապես ինձ հետաքրքրում է այն ամենը, ինչն առերեւույթ առնչվում է Արայիկ Հարությունյանին։ Օրինակ, այս Արայիկ Հարությունյանը քանի՞ անգամ է եղել «Դոմինո փրոդաքշն»-ի գրասենյակում։

Իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն էլ իրավունք ունեն իմանալ, թե ի՞նչ կամ ո՞ւմ փողերով է նշվել իրենց պետության անկախության 30-ամյակը, ժողովրդավար թափանցիկներ ջան»:

ՀԳ Լուսանկարում՝ «Դոմինո փրոդաքշն»-ի նկարահանած «Կիլիկիա» ֆիլմի պրեմիերան է «Երեւան Մոլ»-ում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մեզ փորձում են հաշտեցնել այն մտքի հետ, որ Հայաստանը պետք է հանձնվի թշնամու ողորմածությանը․ իրանագետ Քանաքեռի տներից մեկում հայտնաբերվել է 37-ամյա կնոջ կախված դիՀայոց բանակը մեր ազգի վերածննդի խորհրդանիշն է. Առուշ ԱռուշանյանԶելենսկին հեռախոսազրույց կանցկացնի Բայդենի հետՌոնալդուն Դուբայի էմիրի հետ հանդիպմանը եղել է հայկական բրենդի հագուստով (լուսանկարներ) Ռուսաստանը մտադիր է շարունակել երկխոսությունը Ուկրաինայի վերաբերյալ՝ պաշտպանելով իր ազգային շահերը. ՌԴ ԱԳՆ Ղրղզստանում հայտարարել են, որ Տաջիկստանը ծանր տեխնիկա է կենտրոնացնում սահմանինԱՄՆ-ն հանձնառու է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը արդարադատության և այլ ոլորտներում. Թրեյսին՝ ՍԴ նախագահին ԿԳՄՍ նախարարը մարզական կոչումներ է շնորհել սպորտի վաստակավոր մարզիչներին Տղամարդկանց 3 տեսակ, ովքեր հաստատ չեն դավաճանում իրենց սիրելիներինԱղջիկը հին նկարները դասավորելիս պարզել է ընտանեկան գաղտնիքըՆշվել են 2022 թվականին ճանապարհորդելու համար ամենավտանգավոր երկրներըՏաջիկստանի և Ղրղզստանի սահմանին տուժածների թիվը հասել է 17-իԵՄ-ն աջակցում է հայ-թուրքական շփումներին այսպես կոչված «3+3»-ում եւ հնարավոր շփումները` Անթալիայում․ Կլաար. News.amԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը Թուրքիայի ԱԱԽ-ն քննարկել է Հայաստանի հետ հարաբերություններում ապագայում ձեռնարկվելիք քայլերը«Ջրից չոր դուրս գալու» մաստեր-կլասս ՔՊ-ական պաշտոնյաների կողմիցՇոյգուն ներկայացրել է «Օրիոն» անօդաչու թռչող սարքի առաջին մոդելըՆունե Եսայանը ներկայացրել է իր շքեղ բեմական կերպարը (լուսանկար)Թաթոյանն ու Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողը Բրյուսելում քննարկում են անցկացրել Որ պաշտոնյաներն են Փաշինյանին «բռնել» ոչ պրոֆեսիոնալիզմի վրաՂրղզստանի հետ սահմանին փոխհրաձգության ընթացքում Տաջիկստանի բնակիչ է զոհվել. ԶԼՄԵԽԽՎ-ում այսօր կքննարկվի Հայաստանի վերաբերյալ բանաձևի նախագիծը Վրաստանի արդարադատության նախարարն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և «Արմավիր» ՔԿՀ Քեզ նոր հաղթանակներ և փառք, իմ հարազա՛տ բանակ․ Սեյրան Օհանյան Ռուստամ Բադասյանը ցանկանում է «ազատվել» Շուշանիկ Ներսիսյանից «Կրակոտ աղջիկ». Սրբուկը հանդես է եկել նոր ֆոտոշարքովՊարույրն ու Հայկազը զոհվեցին Հադրութի ուղղությամբ ծավալված մարտերում․ Տիգրան Աբրահամյան Քանյե Ուեսթը ցանկանում է անօթևանների մասնակցությամբ նորաձևության ցուցադրություն անելԱդրբեջանցի զինծառայող է մահացելՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել Տաջիկստանին և Ղրղզստանին անհապաղ դադարեցնել կրակը երկրների միջև սահմանինՓախուստի դիմած անձը մեկնաբանել է Facebook-ում ոստիկանության կողմից հրապարակված իր լուսանկարըԱրագածոտնի մարզում 35-ամյա վարորդը Volkswagen-ով գերեզմանների մոտ բախվել է ծառին, կա 3 վիրավորԱնահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՀԿ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ջիհանե Թաուիլահին Կատալոնիայի փողոցները կարող են անվանակոչվել 15-18-րդ դարերում մահապատժի ենթարկված «վհուկների» անուններովՂրղզստանում խաղաղ բնակիչներին տարհանում են ղրղզա-տաջիկական սահմանին գտնվող հակամարտության գոտուցԲրեդ Փիթը նոր սիրավեպ ունի (լուսանկար)Այս տխմար քաղաքականությամբ Թուրքիան ոչ թե կնվազեցնի գնաճը, այլ՝ կավելացնի. Փայլան Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցելՆոր որոշում. աշխատանքներ կիրականացվեն 11 դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ուղղությամբ Պուտինն Էրդողանի հրավերով կայցելի ԹուրքիաԱդրբեջանը Զանգելանում և Լաչինում միջազգային օդանավակայաններ է կառուցելու Էրդողանը կայցելի ՈւկրաինաԲայդենին առողջական պատճառներով իմփիչմենթ են կանխատեսել Աշխարհի ամենածեր ակվարիումային ձուկն ապրում է ԱՄՆ-ում (տեսանյութ)Վարորդը պարեկներին փող է առաջարկել. մերժում ստանալուց հետո ցանկացել է փողը նետել պարեկների մեքենայի սրահ (տեսանյութ) Ապարանում տան լոգարանում հայտնաբերվել է ամուսնու, իսկ դռան մոտ՝ կնոջ դին Խնդիր է դրված Աղվան Հովսեփյանին հնարավորինս երկար պահել կալանքի տակ․ փաստաբանական խմբի հայտարարությունը Բանակի հիմնադիրները չէին պատկերացնի, որ 30 տարի անց զինվորական և պետական էլիտան խուսափելու է այդ օրը նշելուց. Վարդևանյան 10 հոգանոց պատվիրակություն է մեկնում ԱՄԷ՝ մասնակցելու «ԷՔՍՊՈ 2020-Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսին
Ամենադիտված