Լուկաշենկոն Ղրիմն անվանել է ռուսական
ԱշխարհԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ղրիմը դարձել է ռուսական` թերակղզում հանրաքվե անցկացնելուց հետո, հաղորդում է MK.ru-ն։
«Մենք բոլորս հասկացանք, որ Ղրիմը դե ֆակտո ռուսական Ղրիմ է: Հանրաքվեից հետո և դե յուրե Ղրիմը դարձավ ռուսական»,- նշել է Բելառուսի ղեկավարը։
Նա հավելել է, որ այժմ ռուսական կողմից ակնկալում է Ղրիմ այցելելու հրավեր՝ կոնկրետ ժամկետներով։
Լուկաշենկոյի խոսքով՝ իր այցը Ղրիմ կնշանակի թերակղզին Ռուսաստանի կազմում ճանաչել: