Հնդիկ գործարարն իր կնոջը նվիրել է Թաջ Մահալի կրկնօրինակը (լուսանկարներ)
ФотографииՀնդկաստանի Բուրխանպուր քաղաքից գործարար Անանդ Պրակաշ Չուկսին իր 27-ամյա կնոջը նվիրել է Թաջ Մահալի փոքրիկ կրկնօրինակը։ Այս մասին հայտնում է Oddity Central հրատարակությունը։
Նշվում է, որ շինարարությունը տեւել է երեք տարի եւ արժեցել է 260 հազար դոլար։ Շքեղ ինտերիերով և մինարեթներով տունն ունի չորս ննջասենյակ, խոհանոց, գրադարան, մեդիտացիայի սենյակ։
52-ամյա Չուկսին ցանկացել է կնոջը 24 մետր բարձրությամբ տուն նվիրել, սակայն տեղի իշխանությունները դրա համար թույլտվություն չեն տվել։ Անանդի խոսքով` առանձնատունը մեծ ուշադրության է արժանանում։
«Ուզում եմ, որ այս վայրը դառնա զբոսաշրջության կենտրոն, շատերը հարսանեկան ֆոտոսեսիաներ են կազմակերպում տան ֆոնին, չեմ արգելում, տունը բաց է բոլորի համար»,- ասել է տղամարդը։