ԱՄՆ դեսպանատունը Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ արխիվային լուսանկար է հրապարակել
ՔաղաքականՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ արխիվային լուսանկար է հրապարակել, որում վերջինս պատկերված է Հայաստանում ԱՄՆ 2-րդ դեսպան Պիտեր Թոմսենի հետ:
«Պատմական փաստեր
Հայ-ամերիկյան գործընկերության 30-ամյակի հետ կապված հոբելյանական է լինելու թե՛ այս տարին, թե՛ եկող տարին, և մենք անդրադարձ կկատարենք տասնամյակների պատմություն ունեցող մեր հարաբերությունների հիշարժան դրվագներին ու փաստերին։
Այս լուսանկարում Հայաստանում ԱՄՆ 2-րդ դեսպան Պիտեր Թոմսենն է նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Դեսպան Թոմսենը ղեկավարել է ԱՄՆ դեսպանությունը 1995թ․ սեպտեմբերի 6-ից մինչև 1998թ․ սեպտեմբերի 6-ը:
Իսկ դուք ունե՞ք պատմական լուսանկարներ, որոնցում պատկերված են հայ-ամերիկյան հարաբերությունների ուշագրավ դրվագներ։ Եթե այո, ուրախ կլինենք տեսնել դրանք այս գրառման մեկնաբանություններում»,- ասված է հրապարակման մեջ: