74-ամյա կինը նիհարել է 41 կիլոգրամով և իրեն նվիրել էրոտիկ պարերին
Досуг74-ամյա բրիտանուհուն հաջողվել է մի քանի տարում նիհարել 40 կիլոգրամով, իսկ հետո որոշել է զբաղվել էրոտիկ պարով։ Նա պատմել է իր կյանքի պատմությունը The Guardian-ին։
Մերիլին Բերսին պնդում է, որ ինքը մանկուց չաղլիկ երեխա է եղել։ 15 տարեկանում նա կշռում էր 95 կիլոգրամ և շարունակում էր գիրանալ։ Ավելի ուշ մայրը ստիպել է աղջկան նիհարել, սակայն նա արագ հավաքել է կորցրած կիլոգրամները։ Այդպես շարունակվեց նրա կյանքի մեծ մասը. նա մեկ նիհարում էր, մեկ նորից գիրանում: Բերսին լրջորեն զբաղվեց իր քաշով, երբ 45-ն անց էր, իսկ 66 տարեկանում արդեն նիհարել էր 41 կիլոգրամով:
Երբ նրա ամուսինը մահացավ, իսկ երեխաները մեծացան ու բաժանվեցին, կինը հասկացավ, որ մենակ է մնացել։ «Ես ինձ կորած էի զգում», - հիշում է նա։ - Ես այլևս ոչ մեկի մայրը չեմ, ես երեխաներ ունեի, բայց նրանք այլևս իմ կարիքը չունեն: Ես ոչ մեկի կինը չեմ: Ոչ մեկի դուստրը: Ո՞վ է Մերլինը հիմա»:
Իր կյանքի հենց այս շրջանում էր, որ Բերսին տեսավ բուրլեսկային խմբի գովազդը և որոշեց գրանցվել այնտեղ։ Նա շփոթված էր ներկայացման մյուս մասնակիցների հետ տարիքային տարբերությունից, սակայն մտավախություններն իզուր էին։ Նա իր համար հորինել է Foxy La Mer կեղծանունը և այդ ժամանակվանից ի վեր հանդես է գալիս բուրլեսկի շոուներում:
«Այժմ ես հստակ գիտեմ, թե ով է Մերլինը», - ասում է Բերսին: «Նա Ֆոքսի Լյա Մերն է»։ Նրա խոսքով՝ չնայած իր պատկառելի տարիքին, իրեն ավելի սեքսուալ է զգում, քան երիտասարդ տարիներին։ «Իսկ ո՞վ կհամարձակվի ինձ ասել, որ ծերության ժամանակ չի կարելի այդպես զգալ» - հարցնում է նա: