էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներ Հորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել Մայիսի 15-ին ստորագրվելու է 4 գյուղերի հանձնման պայմանագիրը. պայմանավորվել են այսօր սահմանազատման համար հանդիպած կողմերը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. Լավրով Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսել Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Շենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿ Մաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրից 

ՍՊԸ տնօրենը խաբել է ընկերոջը, գրավ դրել կնոջ ու քրոջ բնակարանը, յուրացրել 257 000 դոլար․ մանրամասներ

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ՍՊ ընկերության տնօրենի կողմից կատարված առանձնապես խոշոր չափերով խարդախության դեպքի հանգամանքները: Այդ մասին հայտնում է ՔԿ-ն։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՍՊ ընկերության տնօրենը, ուրիշի առանձնապես խոշոր չափերի գույքը բանկում գրավ դնելու և գրավի դիմաց ստացված վարկային միջոցներով համատեղ առևտրային գործունեություն իրականացնելու պատրվակով, օգտագործելով 39-ամյա ընկերոջ հետ ունեցած վստահելի հարաբերությունները, առաջարկել է Բաղրամյան պողոտայում գտնվող անշարժ գույքը, որը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է ընկերոջ կնոջը և վերջինիս քրոջը, գրավ դնել և ստացած վարկային միջոցներով մասնակցել իր կողմից նախաձեռնած շահութաբեր բիզնես ծրագրին:  

Իր հանցավոր մտադրությունն իրականացնելու և գործողությունները քողարկելու նպատակով ՍՊ ընկերության տնօրենը կազմել և իր ընկերոջը, նրա կնոջն ու վերջինիս քրոջը ներկայացրել է թղթյա բաժակների և այլ առարկաների վրա տպագրության համար նախատեսված հաստոցներ ձեռք բերելու և շահագործելու վերաբերյալ գործարար ծրագիր՝ պատրանք ստեղծելով, որ իր կապերի շնորհիվ իրացման հետ պայմանավորված որևէ խնդիր չի առաջանա, իսկ ստացված շահույթը կբավարարի վարկը ժամկետից շուտ մարելու, ինչպես նաև այդ ընթացքում խոշոր եկամուտ ապահովելու համար։

ՍՊ ընկերության տնօրենը, ուրիշին պատկանող գույքային իրավունքի օտարումից ակնկալվող ֆինանսական միջոցներն իր վերահսկողության տակ պահելու և հետագայում տնօրինելու նկատառումներից ելնելով, կեղծ խոստումներով կորզելով տուժողների համաձայնությունը և փաստացի վերահսկողության տակ վերցնելով վերոնշյալ գույքի տնօրինման իրավունքի օտարումը, 2012թ. դեկտեմբերի 21-ի վարկային պայմանագրով նշված անշարժ գույքի գրավադրմամբ ստացել է 257․000․000 ՀՀ դրամ վարկ՝ քույրերին զրկելով համատեղ իրավունքով նրանց պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 160.000.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի նկատմամբ ունեցած տնօրինման իրավունքից: Այնուհետև ընկերոջը կեղծ տեղեկություններ է տրամադրել այն մասին, որ բանկը բիզնես գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ գումար չի հատկացրել, ինքը հրաժարվել է առաջարկված փոքր չափով վարկից, իսկ գույքը չի գրավադրել։

39-ամյա տղամարդը, նրա կինն ու վերջինիս քույրը, հետագայում պարզելով, որ Բաղրամյան պողոտայում գտնվող հիշյալ գույքը հանդիսանում է գրավի առարկա՝ ՍՊ ընկերության տնօրենից պահանջել են ազատել արգելանքից և վերադարձնել այն, սակայն վերջինս տարբեր պատճառաբանություններով փորձել է ժամանակ շահել: Այնուհետև գույքը վերադարձնելու սուտ խոստումով ընկերոջն առաջարկել է վարկը տեղափոխել մեկ այլ բանկ։ Վերջինս գույքը գրավից ազատելու ընձեռնված հնարավորությունն ընդունել է իրական, և 2014թ. օգոստոսի 14-ին հաջորդող գրավի պայմանագրով նշված գույքը տեղափոխվել է մեկ այլ բանկ, սակայն ՍՊ ընկերության տնօրենը, գույքը գրավից ազատելու փոխարեն, ստացել է 257.117,58 ԱՄՆ դոլար հավելյալ վարկային միջոցներ, այնուհետև չի կատարել իր վարկային պարտավորությունները, որի արդյունքում քույրերը զրկվել են սեփականության իրավունքով իրենց պատկանող՝ 160.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքից։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՍՊ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ,  ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փաստաբան Տիգրան Աթանեսյանն առաջարկում է նոր վարչապետ առաջադրել Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներՀորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսելՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանՓրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափումՀայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև 30 տարվա դադարից հետո հաստատվեցին դիվանագիտական կապեր․ ՍարգսյանՀրդեհ Ալաշկերտ գյուղումՉդադարող ծափեր, անվերջ սեր ու հուզմունք․ կայացավ Մանուշակ Շիրինյանի՝ «Պոեզիայի արահետներով» գրական երեկոն Մայիսի 15-ին ստորագրվելու է 4 գյուղերի հանձնման պայմանագիրը. պայմանավորվել են այսօր սահմանազատման համար հանդիպած կողմերըՀարկերի վճարումը հեշտացնելու փոփոխություններ են սահմանվելԱԳՆ-ն Միրզոյանի՝ Սաուդյան Արաբիայի Թագավորություն այցը պատմական է որակել Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանումՄարդիկ վիրավորված են, որ իրենց ապրած կյանքը բաժանում եք իրական Հայաստանի և պատմական Հայաստանի միջևԴավիթ Տոնոյանի դեմ գործը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է․ փաստաբաններՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառովԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Մենք մահապարտներ ենք, ժողովուրդ, պատրաստ ենք մեռնելու, բայց պիտի գաք մեր հետևից. հստակ պիտի խոսելՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումըԱմոթ է․ հայ պատանդները մինչ այսօր Բաքվում են, ՀՀ-ին առաջին հերթին ներքին կայունություն է պետք․ ԱդոնցՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրըԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Վարդանաշենցիկ փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներինՀայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. ԼավրովՇենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿՄաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրիցԻրանը «անհապաղ պատասխան չի տալու» Իսրայելին. ReutersՋաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասինՕտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացելՄբապեն վերջնական որոշում է կայացրել ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊՇենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքներըԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումՎարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանըԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ամենադիտված