Լուկաշենկոն մեղադրել է չեչեններին` ներգաղթյալներին սահման ուղեկցելու մեջ
МирՆերգաղթյալներին Բելառուսի սահման հասցնելու կազմակերպիչների թվում եղել են Ռուսաստանի քաղաքացիներ, այդ թվում՝ չեչեններ։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Մասնավոր ընկերություններ, տաքսիներ, ավտոբուսներ: Աշխատանքի են ընդունում մեր մարդկանց ու շտապում այնտեղ։ Բայց այստեղ աշխատել են նաև Ռուսաստանից ժամանած ուղեկցորդներ, և շնորհակալություն չեչեններին, ահա կազմակերպված մարդիկ են։ Այստեղ ամենակազմակերպվածն իրենք էին, կազմակերպեցին հոսքը։ Նրանք օգնում էին մարդկանց Մինսկից հասնել սահման, հնարավոր է նաև` հատել սահմանը»,- ասել է Լուկաշենկոն լրագրող Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում։
Նույն հարցազրույցում Լուկաշենկոն ասել է, որ Ուկրաինայից մաքսանենգ զենք են ուղարկել Բելառուսում գտնվող ներգաղթյալներին, որը նրանք ցանկանում էին օգտագործել Բելառուսի առաջնորդի, ռուսական ռազմաբազայի և լրագրողների դեմ։