Բայդենը չի կարողացել արտասանել կորոնավիրուսի նոր շտամի անվանումը
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սխալ է արտասանել կորոնավիրուսի նոր օմիկրոն շտամի անունը, հայտնում է The New York Post-ը։
Մամուլի ասուլիսում նախագահը մի քանի անգամ շտամը «օմնիկրոն» է անվանել՝ խոսելով դրա տարածումը նվազեցնելու համար նախատեսված միջոցների մասին։
Ավելի վաղ Բայդենը քիչ էր մնում քներ Գլազգոյում կլիմայի գագաթնաժողովի ժամանակ։ Նա մի քանի անգամ փակել է աչքերը, սակայն նրան օգնության է հասել աշխատակազմի անդամներից մեկը, ով հարցով մոտեցել է նախագահին։