Քիմ Քարդաշյանը պաշտոնապես «ոճի խորհրդանիշ» է ճանաչվել
ДосугԱմերիկացի հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանը 2021 թվականի People's Choice Awards-ում արժանացել է «ոճի խորհրդանիշ» մրցանակին։ Հաղորդում է WWD-ն։
41-ամյա աստղը պաշտոնապես ճանաչվել է որպես ոճի խորհրդանիշ՝ իր «նորաձևության և թրենդների սուր զգացողությամբ, ձեռնարկատիրական հաջողությամբ և արդյունաբերության անհատական վերափոխմամբ՝ նորարարական դիզայնի և յուրահատուկ ոճի շնորհիվ»:
«Գրեթե երկու տասնամյակների ընթացքում Քիմ Քարդաշյանի ոճի էվոլյուցիան ազդել է համաշխարհային մակարդակով նորաձևության արդյունաբերության վրա»,- ասել է E!-ի գործադիր տնօրեն Ջեն Նիլը:
Նա մրցանակը կստանա դեկտեմբերի 7-ին, որը կհեռարձակվի NBC-ով և E !-ով: Նշվում է, որ հեռուստաաստղը կդառնա պատվավոր կոչման չորրորդ կրողը։ Նրանից բացի մրցանակին արժանացել են նաև Վիկտորյա Բեքհեմը, Թրեյսի Էլիս Ռոսը և Գվեն Ստեֆանին։