ՊԵԿ նախկին նախագահը նշանակվեց Արմավիրի մարզպետ
ՏեսանյութերՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ գործընկերներին ներկայացրեց Արմավիրի նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին։ Նշենք, որ Էդվարդ Հովհաննիսյանը նախկինում կատարում էր ՊԵԿ նախագահի պարտականությունները։
«Մարզային արդյունավետ կառավարումը մեր երկրի տնտեսության զարգացման և պետականաշինության ոլորտի առանցքային ուղղություններից է: Շնորհակալ եմ այդպիսի հնարավորության ընձեռնման համար»,- ասաց Արմավիրի նորանշանակ մարզպետը։