Սեպտեմբերի 27-ը՝ հիշատակի օր. կառավարության առաջարկը
ОбществоՀայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է Սեպտեմբերի 27-ը սահմանել որպես Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր: Օրենքի նախագիծը ներառված էր կառավարության դեկտեմբերի 2-ի նիստի չզդեկուցվող հարցերի օրակարգում. չզեկուցվող հարցերի փաթեթն ընդունվեց նիստի մեկնարկին:
Կառավարության առաջարկը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով: