«Պատմության Թանգարանին հուշեք՝ իրենց գործը պատմական քարերը, օրիգինալ պատուհանները ու դռները պահելն ու գույքագրելն է»
ՏեսանյութերԿենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.
«Երկու տարբեր ժամանակաշրջանների ճարտարապետական ու արդեն մշակութային դարձած գլուխգործոցներ!
Երկուսն էլ Երևանի բարեկարգման քողի տակ...
Խնդրում եմ, քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող Երևան Քաղաքի Պատմության Թանգարանին հուշեք՝ ամենայն հարգանքով, որ իր հիմնական գործը ոչ թե ինչ-որ զարդեր ցուցադրելն է ( ՞), այլ օրինակ էս պատմական քարերը ու օրիգինալ պատուհանները ու դռները պահելը գույքագրելը և կոնսերվացնելը»: