Մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ․ Նիկոլ Փաշինյան ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս Ստոլտենբերգ ՔԿ հերթական քննչական բաժինը վերանորոգված վարչական տարածք ունի․ բացմանը մասնակցել է Քյարամյանը ՀՀ նախագահը շնորհավորել է Պուտինին Վարչապետ Փաշինյանը եւ Յենս Ստոլտենբերգը հանդես են գալիս հայտարարություններով «Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը Տավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. Թաթոյան Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասին Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով 

Ազատագրական շարժումը շարունակելու է հայտարարված նպատակների իրագործմանն ուղղված գործողությունները. հայտարարություն

Հասարակություն

Ազատագրական շարժումը շարունակելու է հայտարարված նպատակների իրագործմանն ուղղված գործողությունները:

Շարժման հայտարարության մեջ ասվում է. «2021թ. նոյեմբերի 21-ին հայտարարվել է, որ մեկնարկել է ազատագրական շարժումը, որի նպատակն է.

- կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,

-  թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,

- պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային  ամբողջականությունը:

Նույն հայտարարությամբ նոյեմբերի 22-ին, ժամը 17:00-ին շտապ հավաք է հրավիրվել Երևանի Հանրապետության հրապարակում:

Նոյեմբերի 22-ին, 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին Երևանում տեղի են ունեցել հանրահավաքներ և երթեր:

26.11.2021թ. ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների ստորագրած հայտարարության համաձայն արձանագրվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծվում է սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով՝ ՌԴ խորհրդատվական օժանդակությամբ:

Հայտարարության մեջ ստորագրող կողմերը հիմնվել են երեք պետությունների 09.11.2020թ. հայտարարության վրա, որի կետերն ի վնաս Հայաստանի խախտված են, այն է՝ ադրբեջանական ուժերը չեն մնացել իրենց զբաղեցրած դիրքերում, այլ առաջ են եկել հայկական ուժերի զբաղեցրած ուժերի դիրքեր, ընդհուպ ներխուժել են ինքնիշխան Հայաստանի տարածք, ռազմագերիները և պատանդառված անձինք չեն վերադարձվել հայրենիք, նոյեմբերին առաջնագծում հայորդիներ են զոհվել, իսկ սահմանազատման և սահմանագծման գործընթացը կարող է հանգեցնել Արցախի կարգավիճակի հարցի վիժեցմանը:

Նոյեմբերի 27-ին Երևանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Ազատագրական շարժումը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի հրաժարականների պահանջը՝ արձանագրելով Նիկոլ Փաշինյանի ապազգային գործունեությունը: Արմեն Սարգսյանի հրաժարականի պահանջը ներկայացվել է, քանի որ վերջինս ի խախտումն ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված պարտականության 2018-2021թթ. ընթացքում չի հետևել Սահմանադրության պահպանմանը և չի կատարել պետության գլխի իր՝ համապետական և համազգային շահերի պաշտպանության հիմնական գործառույթը:

Նոյեմբերի 28-ին Ազատագրական շարժման անդամներն իրականացրել են ոտքով ուխտագնացություն Երևան քաղաքի Հանրապետության հրապարակից դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ հանուն ազգի համախմբման՝ առանց քաղաքական կոչերի:

Նոյեմբերի 29-ին Երևանում կրկին տեղի է ունեցել հանրահավաք:

Հանրահավաքների ընթացքում, Ազատագրական շարժման ներկայացուցիչները հայտնել են, որ ճանապարհների բացումը Ադրբեջանի հետ առանց անվտանգության հարցի նախապես լուծման վտանգ է ներկայացնելու Հայաստանի ժողովրդի համար:

Ազատագրական շարժումը տեղեկացնում է, որ՝

Շարունակելու է հայտարարված նպատակների իրագործմանն ուղղված գործողությունները, այդ թվում՝ շարունակելու է համախմբել հայրենակիցներին Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի հրաժարականների պահանջների շուրջ.

Ազատագրական շարժումը վերկուսակցական շարժում է և պատրաստ է համագործակցելու բոլոր քաղաքական ուժերի, հասարակական միավորների, մասնագիտական համայնքների և անհատների հետ.

Շարունակելու է իրազեկման և բողոքի ակցիաները, ինչպես նաև իրավիճակից բխող անհրաժեշտ գործողությունների իրականացումը:

Ազատագրական շարժման պատասխանատուներ՝

Նաիրի Հոխիկյան- հեռուստամեկնաբան

Արա Զոհրաբյան- փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու

Վազգեն Պետրոսյան- թուրքագետ, քաղաքական մեկնաբան

Վահագն Չախալյան- իրավապաշտպան

Անդրանիկ Մարգարյան- հանրային կառավարման մասնագետ

Գագիկ Հարությունյան- դերասան

Սևակ Հակոբյան- քաղաքական-հասարակական գործիչ, լրագրող

Հայկ Սահակյան- փաստաբան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նշվել է աշխարհի ամենակեղտոտ օդ ունեցող մայրաքաղաքը Մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ․ Նիկոլ Փաշինյան33-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր կնոջըՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս ՍտոլտենբերգԻնչպես կանխարգելել երիկամի քաղցկեղը․ ԱՆ խորհուրդներըՔԿ հերթական քննչական բաժինը վերանորոգված վարչական տարածք ունի․ բացմանը մասնակցել է ՔյարամյանըԻսպանական ակումբներից մեկը հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններովՔննարկվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը ՀՀ նախագահը շնորհավորել է ՊուտինինՉինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա՝ բանակցելու. PoliticoԿատարի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղարԱկնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. ՓաշինյանԻնչու՞ Բաքուն Տավուշի գյուղերի հարցը 15 տարի առաջ չէր ներկայացնում, գիտի` ինչ իշխանություն է իր առջև Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներումԱմոթ է՝ ունենք խոնարհված եկեղեցիներ ու ավերված բերդեր, այս 34 տարիներին քանի՞սն ենք վերականգնելՎարչապետ Փաշինյանը եւ Յենս Ստոլտենբերգը հանդես են գալիս հայտարարություններով Գորիս-Կապանի հանձնումից հետո Սյունիքի խոցելիությունը մեծացավ, նույնը կլինի Տավուշում«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնիցՌուսաստանը կանգ չի առնի, հաջորդը մենք կլինենք. ՄիշելՀՀ ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ Պետական տուրք կսահմանվի ավիացիոն ոլորտի որոշ ծառայությունների համար Խոսքը հայկական գյուղերին չի վերաբերվում. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցըՏավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. ԹաթոյանԶախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասինՄարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Որտեղի՞ց լինի ՀՀ, երբ երկրին դավաճանածը գյուղացուն համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները մարտի 19-ինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 18-ից մարտի 19-ըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձըՂազարավանի միանձնուհիներն այցելել են Արցախից բռնի տեղահանված ընտանիքինՆիկոլ Փաշինյանը տեղափոխվել է TikTokԽի՞ եմ էսքան հայհոյանք, լուտանք ու անեծք վերցնում, մազոխի՞ստ եմ, ոչ, սիրում եմ ձեզ. ՓաշինյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց ԵրևանՍերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր ՊուտինինՓրկարարները մասնատել են ծառըՍարսռել կարելի է այն մտքից, թե տավուշցիները ինքնապաշպանական խմբեր կստեղծեն պաշտպանվելու համար. ՀովհաննիսյանՀամլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալՀիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկըՉիվա բնակավայրում և միջնակարգ դպրոցում գործարկվելու են էլեկտրական շչակներՄենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. ՓաշինյանՎարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս ենՈսկեպարցիները Փաշինյանին ասել են՝ դու ստեղ ամագ ունե՞ս, որ ուզում ես տարածք զիջես. Գառնիկ Դանիելյան «Արտակարգ իրավիճակների օդանավակայան»-ի տարածքը կփոխանցվի ՊՆ-ինՏեղի է ունեցել Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանմանը նվիրված ծրագրի աշխատաժողովըԱռանձնապես խոշոր չափի՝ մոտ 300 գ․ «Մեթամֆետամինի» ապօրին շրջանառություն՝ երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից․ վերջիններս կալանավորվել են Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենանՃՏՊ Ակնալիճ գյուղի սկզբնամասում. «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է
Ամենադիտված