Բլինկենը Ռուսաստանին մեղադրել է Դոնբասում հրադադարի ռեժիմը չպահպանելու մեջ
ՌուսաստանԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Դոնբասում հրադադարը չի պահպանվում Ռուսաստանի կողմից։
«Կան մի շարք պարտավորություններ, որոնք երկու կողմերն էլ ստանձնել են Մինսկի համաձայնագրերով։ Հրադադարը չի իրականացվում Ռուսաստանի կողմից, ծանր սպառազինությունների հեռացումը չի իրականացվում Ռուսաստանի կողմից»,- ասել է Բլինկենը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդում իր ելույթի ժամանակ։