Բրիթնի Սփիրսը 13 տարվա մեջ առաջին անգամ լքել է ԱՄՆ-ն (տեսանյութ, լուսանկարներ)
ԺամանցԱմերիկացի հայտնի երգչուհի Բրիթնի Սփիրսը դեկտեմբերի 2-ին նշում է 40-ամյակը։ Այս առիթով աստղը որոշել է հանգստի մեկնել ԱՄՆ-ից դուրս։ Ճամփորդության մասին լուսանկար ու գրառում է հայտնվել կատարողի Instagram-ում։
Հարկ է նշել, որ Բրիթնին 13 տարվա մեջ առաջին անգամ կլքի Միացյալ Նահանգները։ Ինչպես նաև առաջին անգամ կկարողանա նշել ծննդյան օրն այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Ի վերջո, ավելի վաղ իր հոր՝ Ջեյմի Սփիրսի խնամակալության ներքո, նա զրկված էր նման հնարավորությունից։
Բրիթնին հանգստի է գնացել իր փեսացու Սեմ Ասգարիի հետ։ Սակայն, թե կոնկրետ որտեղ է գնացել զույգը, դեռ գաղտնիք է։
«Օ՜, թանկագին ուրախություն այսօր: Իմ նշանածը և ես այնքան ուրախ ենք, որ հեռանում ենք: Փառք Աստծուն երկրից հեռանալու հնարավորության համար: Ես երջանիկ եմ», - գրել է Սփիրսը:
Կադրերում Բրիթնին հայտնվել է մինի շորտերով և կարմիր երկարաճիտ կոշիկներով։