Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Члены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана Гаспарян “Крылья Татева” открывают новый туристический сезон Никол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном Кавказе Французский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24 Вице-спикер НС: Армения по-прежнему привержена миру и стабильности в регионе Южного Кавказа «Агенты влияния» Запада в Армении. Артур Сакунц 

«Հրապարակ». Խնդիրները Համակարգային են, լուծման բանալին՝ Մոսկվայում. Իշխան Զաքարյան

Армянская пресса

Hraparak. am-ը գրում է. 

Հարցազրույց ԱԺ պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի հետ

- Պրն Զաքարյան, կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Դուք մի շարք խնդիրների մասին խոսեցիք՝ դրանք համարելով համակարգային։ Բայց բյուջեի քննարկմանը չմասնակցեցիք։ Ինչո՞ւ։

- Խորհրդարանական բոյկոտը նույնպես աշխատանքային ձեւ է, չնայած այն պետք է լինի խիստ տրամաբանված։ Ես առայժմ այն խմբակցության անդամ եմ, որը բոյկոտեց բյուջեի քննարկումներին մասնակցելը։ Բոյկոտը եւ դրան հաջորդած քայլերը տրամաբանորեն հակառակ բեւեռներում են։ Այնուհանդերձ, կառավարությանը ես 15 առաջարկ ներկայացրել եմ։ Ինչ վերաբերում է համակարգային խնդիրներին, ես հիմա ավելի վստահ եմ, որ մեր երկրում կուտակված խնդիրները հենց այդպիսին են, իսկ առաջնահերթություններն արտաքին քաղաքականության տիրույթում են։

- Ավելի կկոնկրետացնե՞ք Ձեր ասելիքը։

- Ինչո՞ւ չէ։ Երբ որ ես շեշտադրում եմ արտաքին քաղաքականության ոլորտը, դա ամենեւին էլ պատահական չէ։ Տեսեք՝ մենք ինչ խնդիրներ ունենք.

1․ Հայ-ադրբեջանական սահմանի հարցը՝ իր բազմաթիվ խորդուբորդություններով։
2․ Ռազմագերիների խնդիրը։
3․ Տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացումը։
4․ Անդրկովկասում կայուն խաղաղության հաստատումը։
5․ Արցախի ճակատագիրը։

Մի՞թե սրանք համակարգային խնդիրներ չեն։ Ակնհայտ է, որ այս հարցերը չլուծելու կամ լուծման ուղիները չմատնանշելու պարագայում այլ համակարգային խնդիրներից խոսելը դառնում է մի տեսակ արհեստական։

- Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է արվի, ո՞րն է ամենակարեւոր խնդիրը։

- Խնդիրը կարեւորի եւ ոչ կարեւորի մեջ չէ։ Վաղուց անցել են գլուխ գովելու եւ մեղքը սրա-նրա վրա բարդելու ժամանակները։ Այն, ինչ ապացուցվել է ժամանակի ընթացքում, մենք չպետք է անտեսենք, այլ, ընդհակառակը՝ սկսենք գործել այդ տրամաբանությամբ։ Տեսեք՝ 70 տարի երկիրը ղեկավարել են կոմունիստները՝ Կոմունիստական կուսակցությամբ, 7 տարի ղեկավարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ Հայոց համազգային շարժմամբ, 10 տարի ղեկավարել է Ռոբերտ Քոչարյանը՝ մի քանի կուսակցությունների կոալիցիայով, 10 տարի ղեկավարել է Սերժ Սարգսյանը՝ Հանրապետական կուսակցությամբ, 3 տարի ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը՝ «Քաղաքացիական պայմանագրով»։

Այս 100 տարվա մեջ ղեկավարներից որեւէ մեկը չի փորձել հայ-թուրքական սահմանի պահպանության հարցին անդրադառնալ։ Այս 100 տարվա մեջ դուք լսել կամ տեսե՞լ եք երբեւէ, որ հայ-թուրքական սահմանը հատեն անօդաչու թռչող սարքեր, կրակեն, մարդիկ զոհվեն կամ գերեվարվեն։ Այս 100 տարվա ընթացքում ինչքան կուսակցություններ եւ ղեկավարներ են եկել ու գնացել, սակայն սահմանի այդ հատվածի անվտանգային համակարգը մնացել է անփոփոխ, կայուն, հաստատուն եւ վստահելի։ Ինչո՞ւ։ Որովհետեւ խնդիրը լուծված է համակարգային, ճիշտ եւ, որ ամենակարեւորն է, գրագետ։ Իմ թվարկած խնդիրները պահանջում են հենց այդպիսի լուծումներ։ Հակառակ պարագայում մենք կամ մեր հաջորդ սերունդները մշտապես հիշելու ենք Խրիմյան Հայրիկի թղթե շերեփի կամ ֆրանսիական նավերի՝ մեր լեռները բարձրանալ չկարողանալու տխուր եւ ողբերգական պատմությունները։

- Սոչիում կայացավ եռակողմ հանդիպում, շուտով Եվրոպայում նախատեսվում է եւս մեկ հանդիպում։ Բայց հասարակությունը կարծես սպառիչ պատասխաններ չի ստանում։ Յուրաքանչյուր պատասխան ծնում է նոր հարցեր։

- Հանդիպումներ, քննարկումներ էլի կլինեն։ Մենք ապրում ենք 21-րդ դարում։ 21-րդ դարում այլ երկրներում ապրողներն ունեն այլ պատկերացումներ։ Մենք մեր խնդիրներով շատերին արդեն հոգնեցրել ենք, շատերն էլ այդ խնդիրներին մոտենում են զուտ բարոյական տեսանկյունից, մի մասն էլ բավարարվում է միայն հայտարարություններով։ 21-րդ դարում փոքր պետությունների ղեկավարներն էլ կարող են հարցեր բարձրացնել, մասնակցել այդ հարցերի քննարկմանը, սակայն դրանք պետք է տեղավորվեն աշխարհի գլոբալ զարգացումների համատեքստում։ Հիմա, կարծում եմ, բոլորը հասկացան, որ մեր տարածաշրջանում խնդիրների լուծման բանալին Մոսկվայում է, իսկ հանդիպումները կլինեն Սոչիում թե Բրյուսելում՝ միեւնույն է, սլաքներն ուղղված են դեպի Կրեմլ։

- Բայց մեր քաղաքական կուսակցություններից որոշներն այդ կարծիքին չեն։

- Հայաստանում քաղաքական համակարգը կայացած չէ։ Եթե ոմանք կարծում են, որ արդարադատության նախարարությունում 150-ի հասնող կուսակցությունների թիվը խոսում է մեր քաղաքական համակարգի կայացման մասին, ապա թող դրանից առաջ հիշեն, որ ամենաինտրիգային ընտրություններին (2018 եւ 2021) մասնակցել է միջինը 1,3 մլն մարդ։ 150 կուսակցություն եւ 1,3 մլն ընտրող։ Զավեշտը հենց սրա մեջ է։ Տեսեք, թե ինչ է կատարվում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ։ Միայն Գյումրիում 5-7 նոր կուսակցություն է գրանցվել։Եթե որեւէ մեկը սա համարում է քաղաքական համակարգի կայացում, ես ունեմ ճիշտ հակառակ կարծիքը։ Գաղափարների շուրջ կուսակցություններ շատ քիչ են ձեւավորվում։ Ոմանք ունեն արեւմտյան ուղղվածություն, ոմանք պրոռուսական են, շատերը հավաքվում են որեւէ անձի շուրջ եւ այլն։  Այս բոլորով հանդերձ, հասարակության մեջ իրենցից շատ թե քիչ արժեք ներկայացնող անձինք հայտնվում են մե՛կ այստեղ, մե՛կ էլ այնտեղ։ Հայաստանում քաղաքական համակարգի այսօրվա վիճակը նույնպես պահանջում է համակարգային լուծում՝ կուսակցությունների մասին օրենքում արմատական փոփոխությունների տեսքով։ Ուստի քաղաքական նման համակարգի այս կամ այն ուժին լսել ու կայացնել ազգային-պետական կարեւորագույն որոշումներ, կարծում եմ՝ մեծ սխալ կլինի։ Մենք պետք է շարժվենք արդեն իսկ վստահելի, պինդ ու կայուն ճանապարհով։ Նոր կածաններ մեզ պետք չեն։

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Международный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС УкраинеИз более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человекЯ понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянГенпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художниковВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойНефть Brent подорожала до $85,76 за баррельВ Ереване открылась научная конференция на тему «Армения как перекресток цивилизации: историко-культурные связи»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТАСША предложили вознаграждение за информацию о хакерахХАМАС не стоит полагаться на мировое давление на Израиль: Нетаньяху«Агенты влияния» Запада в Армении. Лара АгаронянКаменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города?Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕСЧлены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана ГаспарянЗахарова: Западные медиагиганты солидаризируются с террористамиДТП в Арагацотнской области: есть погибшийПосол КНР: Китай привержен к сохранению и усилению отношений с АрмениейАрарат Мирзоян пригласил аргентинских депутатов посетить АрмениюСпикер парламента Армении: Кто попало хочет сунуть нос в политикуЕвропа завершит отопительный сезон с рекордными запасами газаИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении“Крылья Татева” открывают новый туристический сезонНикол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном КавказеЕва Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьерыМинистр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуацияЛева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты»Погода в АрменииFox News: К дому советника президента США подбросили навозВ Сюникской области произошло ДТП со смертельным исходомДруг и директор Пугачевой отказались комментировать слухи о ее возможном признании иноагентомФранцузские депутаты и посол Оливье де Котиньи ознакомились с ситуацией безопасности в районе Соткского месторожденияФранцузский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24Пашинян даже несколько метров проходит по улице в окружении телохранителейГлава партии «Демократическая консолидация» отправился в Воскепар: Здесь решается вопрос государственностиВице-президент российского банка заявил о пропаже 153 млн рублей из ячейкиИнститут Лемкина: Азербайджан должен немедленно освободить всех пленных армянПригожин рассказал, что Валерия думала о завершении карьеры из-за блогеровВице-спикер НС: Армения по-прежнему привержена миру и стабильности в регионе Южного КавказаСтало известно, сколько потерял Иван Ургант из-за бойкотаАзербайджан предупредил ЕС и НАТО о последствиях военной помощи АрменииВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 27 МАРТА«Агенты влияния» Запада в Армении. Артур СакунцСтепа Сафарян «соскакивает» с Никола и Анны: откровенный разговор с воскепарцами (видео)Ложные гарантии Франции: как Макрон «спас» арцахцев. Le FígaroБелорусский рынок закрывается. Первые ласточки «флирта» с ЗападомЧлены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Овик Агазарян
Самое популярное