10 անգամ 100 հազար դրամ վճարելու փոխարեն ուղևորափոխադրումներ կատարողներն այն կվճարեն մեկ անգամ. ՏԿԵ փոխնախարար
Հասարակություն«Կանոնավոր ուղևորափոխադրումների սպասարկումը կարող է իրականցվել միայն ու միայն 10 տարի ժամկետով, այսինքն այն կազմակերպությունը, որը որ մրցույթով կստանա իրավունք սպասարկելու այս կամ այն երթուղին, այս օրենսդրական փոփություններից հետո կվճարի մեկ անգամ 100 հազար դրամ, այլ ոչ թե 10 անգամ 100 հազար դրամ». Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ԱԺ տնտեսական հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը: