Տիկնիկի դեմք ունենալու մասին երազող ուսանողուհին պատրաստվում է 27-րդ անգամ մեծացնել շուրթերը (լուսանկարներ)
ФотографииԲուլղարացի ուսանողուհին, ով իր շուրթերը բնական չափից չորս անգամ մեծացրել է, պատրաստվում է նոր ներարկումների՝ Bratz տիկնիկի տեսք ունենալու համար, հաղորդում է Mirror-ը։
Սոֆիայից 24-ամյա Անդրեա Իվանովան իր երազանքների դեմքին հասնելու համար արդեն հինգ հազար ֆունտ է ծախսել գեղեցկության կոսմետոլոգիական ծառայությունների վրա։ Գալիք Սուրբ Ծննդի նախաշեմին աղջիկը պատրաստվում է 27-րդ անգամ այցելել կլինիկա՝ կրկին մեծացնելու շուրթերը։ Դրանից հետո բուլղարուհին նախատեսում է մի շարք պլաստիկ վիրահատությունների ենթարկվել, ինչի արդյունքում նրա այտոսկրերը, կզակը և ծնոտը կստանան Bratz տիկնիկի դեմքի ձևը։
Անսովոր տեսքը Իվանովային հայտնիություն է բերել սոցիալական ցանցերում. այս պահին Instagram-ում նրան հետևում է մոտ ինը հազար մարդ: «Տղամարդիկ ամբողջ աշխարհից ինձ անընդհատ հաղորդագրություններ են ուղարկում, հրավիրում են ինձ ճամփորդության կամ ժամադրության, ինչպես նաև գումար են առաջարկում»,- կիսվել է նա՝ հավելելով, որ մեծ շուրթերն օգնել են իրեն վստահություն ձեռք բերել:
Անդրեա Իվանովան սկսել է իր կերպարանափոխությունը 2018 թվականին և առնվազն ամիսը մեկ անգամ դիմել է պրոցեդուրաների։ Նա պարբերաբար հիալուրոնաթթվի ներարկումներ էր անում շուրթերին և ենթարկվում կրծքի մեծացման վիրահատության: Բուլղարուհին լրագրողներին տված հարցազրույցում խոստովանել է, որ այցելել է քաղաքի գրեթե բոլոր կլինիկաները և իր շուրթերը լցրել գրեթե բոլոր հնարավոր տեսակի ֆիլերները։