Ինչ հիվանդություններից է պաշտպանում սեքսը
LeisureԳիտնականներն ապացուցել են, որ կանոնավոր սիրով զբաղվելը ոչ միայն բարելավում է կյանքից բավարարվածությունը, այլեւ պաշտպանում է մի շարք հիվանդություններից։
Բարձրացնում է իմունիտետը վիրուսային հիվանդությունների դեմ
Իմունիտետի հիմքը համարվում են հակամարմինները՝ A դասի իմունոգլոբուլինները (IgA): Եթե դրանք շատ են օրգանիզմում, ապա մարդը, նույնիսկ ցուրտ եղանակին, դժվար թե հիվանդանա։ Այս իմունոգոլոբուլինները չեզոքացնում են շնչառական ուղիներ ներթափանցող վիրուսները:
Պարզվել է, որ շաբաթական 1-3 անգամ սեքսով զբաղվող մարդիկ 30 տոկոսով ավելի շատ նման հակամարմիններ ունեն, քան նրանք, ովքեր չունեն ինտիմ հարաբերություններ, կամ ունենում են ոչ կանոնավոր ու հազվադեպ։
Բացի այդ, Փենսիլվանիայի համալսարանի լաբորատորիաների տվյալներով` սեքսը բարձրացնում է DHEA հորմոնի մակարդակը: Սեքսի ժամանակ այս հորմոնի կոնցենտրացիան ավելանում է 5 անգամ։
Միայն միամուսնականների համար
Անմիջապես պետք է նշել, որ բոլոր ուսումնասիրություններն իրականացվել են տարբեր գիտնականների կողմից և տարբեր խմբերում։ Բոլորը եկել են այն եզրակացության, որ սեքսի դրական հատկությունները նկատվում են միայն կայացած զույգերի մոտ։ Այն մարդկանց մոտ, ովքեր ժամադրվում են միայն սեքսի համար, բայց միասին չեն ապրում, ինչպես նաև նրանց մոտ, ովքեր սեքսը փոխարինել են ձեռնաշարժությամբ, չեն նկատվում պաշտպանիչ հատկություններ սեքսից:
Աթերոսկլերոզ և սրտի կաթվածներ
Գերմանացի գիտնականները հարցում են անցկացրել գիտափորձի` 20-ից 47 տարեկան 50 մասնակիցների շրջանում։ Նրանք եկել են այն եզրակացության, որ այն զույգերի մոտ, ովքեր երկար ժամանակ միասին են ապրել և շաբաթական մինչև 2-3 անգամ սիրով են զբաղվում, սեքսը դրական ազդեցություն է ունենում սրտի և անոթների վրա։
Բանն այն է, որ օրգազմի ժամանակ արյան ճնշումը կարող է բարձրանալ, զարկերակն արագանում է րոպեում մինչև 150 զարկ, իսկ շնչառությունը՝ երեք անգամ։
Ֆրանսիացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ 40-ից 55 տարեկան այն տղամարդկանց մոտ, ովքեր կանոնավոր սեքսով են զբաղվում իրենց զույգի հետ, զգալիորեն նվազում է սրտի կաթվածի վտանգը։
Նմանատիպ արդյունքներ չեն նկատվել միասին չապրած զույգերի կամ ձեռնաշարժությամբ զբաղվողների մոտ։
Կյանքից բավարարվածությունը բարձրանում է
Դա նաև ապացուցված փաստ է՝ հոգեկան առողջությունն ու կյանքից բավարարվածությունն ավելի բարձր են նրանց մոտ, ովքեր կանոնավոր սեքսով են զբաղվում: Բրիտանացի հետազոտողները հարցում են անցկացրել 2500 տղամարդկանց և կանանց շրջանում: Հարցումների հիման վրա նրանք եզրակացրել են, որ սեքսը բարձրացնում է երջանկության ու լավ տրամադրության մակարդակը և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ։
Շագանակագեղձի և կրծքագեղձի քաղցկեղի դեմ
Ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ ամսական 20 անգամից ավելի սեքսով զբաղվող տղամարդիկ շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու ավելի քիչ հավանականություն ունեն։
Նույնը վերաբերում է կանանց: Ամիսը մեկից ավելի կանոնավոր սեքսը պաշտպանում է կրծքագեղձի քաղցկեղից։ Այնուամենայնիվ, ռիսկը չի նվազում, եթե կինը հաճախակի պահպանակ է օգտագործում, ընդհատում է սեռական հարաբերությունը և ձեռնաշարժություն է անում:
Կարող է պաշտպանել միգրենից
Եթե գլխացավ ունեք, իսկ դեղահաբերը չեն օգնում, ապա հնարավորություն կա սեքսի միջոցով ազատվել դրանից։ Ամերիկացի հետազոտողները հարցում են անցկացրել կանոնավոր միգրենով տառապող 300 մարդու շրջանում: Պարզվել է, որ յուրաքանչյուր երկրորդ մարդ սեքսից հետո կարողացել է ազատվել գլխացավից։
Սեքսն ավելի քիչ օգտակար է կլաստերային գլխացավերի դեպքում: Սա այն դեպքում, երբ ցավը կտրուկ առաջանում է աչքերի հետևի հատվածում: Հարցվածների միայն 37 տոկոսն է ասել, որ ցավն անցել է սեռական հարաբերությունից հետո:
Ավելի շատ սեքս` ավելի քիչ ճարպ
Պարբերաբար սիրով զբաղվելը կարող է օգնել ավելորդ քաշի դեմ պայքարում։ 20 րոպե սեքսի ընթացքում այրվում է մինչև 120 կալորիա։ Մտերմությունը խթանում է էնդոկրին գեղձերի ակտիվ աշխատանքը։ Սա հանգեցնում է օրգանիզմում նյութափոխանակության բարելավմանը: