Implications made in relation to alleged document published by some Azeri media, are absolutely wrong and inadequate: Stano Armenian philanthropist Ruben Vardanyan, detained in Azerbaijan, on hunger strike for 14 days already Azerbaijan's violence against ethnic Armenians is within scope of action of Committee for Elimination of Racial Discrimination: Kirakosyan By destroying Kanach Zham Church in Shushi, Azerbaijan violated decision of UN Court of Justice: Caucasus Heritage Watch G7 to discuss Israel attack on Iran PM Pashinyan, French Co-Chair of the OSCE Minsk Group address regional issues Must not wait another century to hold Azerbaijan accountable ethnic cleansing in Nagorno Karabakh, Congresswoman Anna Eshoo Armenia and Saudi Arabia Foreign Ministers meet in Riyadh Discussion on ՛Commemorating the Armenian Genocide: Reflecting on Historical Memory in Today's Context՛ Embassy of Republic of Armenia in UK establishes military attaché position 

Գերմանիան անելիք ունի Հայոց ցեղասպանության զոհերի հիշողությունը եվրոպական հիշողության մաս դարձնելու գործում. Սմբատյան

Political

Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը պաշտոնավարման ավարտի կապակցությամբ հարցազրույց է տվել «The Armenian Mirror-Spectator»-ին:

Հարց. Գերմանիայի հետ Ձեր ունեցած 30-ամյա կապի ընթացքում՝ որպես գիտնական, ուսուցիչ և դիվանագետ, այստեղ և Երևանում Դուք ականատես եք եղել իրապես պատմական զարգացումների՝ Գերմանիայի վերամիավորմանը և ՀՀ անկախացմանը: Ո՞րն է Ձեզ համար՝ որպես դեսպանի, լավագույն ձեռքբերումը, ո՞ր իրադարձությունն է ամենամեծ ազդեցությունը թողել Ձեր կյանքում:

Աշոտ Սմբատյան. Հետահայաց գցելով վերջին վեց տարիների հայ-գերմանական հարաբերություններին՝ թերևս սխալված չեմ լինի, եթե պնդեմ, որ դրանք զարգանում էին դինամիկ կերպով՝ արտացոլելով երկու պետությունների շահերը և՛ երկկողմ, և՛ բազմակողմ մակարդակներում:

Թե՛ ժամանակագրության և թե՛ կարևորության առումով պետք է միանշանակ առանձնացնել 2016թ. հունիսի 2-ին ԳԴՀ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը, որը ոչ միայն առաջընթաց էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում, այլև Գերմանիայի վերաբերմունքն էր արտահայտում մարդկության դեմ նմանատիպ ոճրագործությունների նկատմամբ: Բանաձևի ընդունումն ինչ-որ առումով նոր էջ բացեց նաև հայ-գերմանական հարաբերություններում՝ գերմանական հասարակության ուշադրությունը բևեռելով ոչ միայն Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման գործընթացի վրա, այլև Հայաստանի՝ որպես Եվրոպայի համար մշակութային, քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում հետաքրքրություն ներկայացնող պետության վրա:

Վերջին տարիներին երկկողմ մակարդակով տեղի են ունեցել ՀՀ երկու նախագահների մեկական, վարչապետի՝ երկու, ԱԺ նախագահի՝ մեկ պաշտոնական այց Գերմանիա: Ի դեպ, ՀՀ խորհրդարանի խոսնակի մակարդակով վերջին այցը ԳԴՀ կայացել էր ավելի քան 20 տարի առաջ: Գերմանական կողմից պետք է առանձնացնել 2018թ. կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան:

Դա ԳԴՀ կանցլերի մակարդակով առաջին պաշտոնական այցն էր: Բնականաբար, այն նշանակալից էր քաղաքական, իհարկե նաև տնտեսական համագործակցության խորացման առումով: Այստեղ ցանկանում եմ հատուկ ընդգծել Բեռլինում ԹՈՒՄՈ կենտրոնի բացումը, ինչն իրականություն դարձավ կանցլեր Մերկելի անմիջական նախաձեռնությամբ:

Գերմանիայի՝ Հայաստանում տնտեսական լայն ներկայացվածության մասին է փաստում նաև այն հանգամանքը, որ այս տարիներին Հայաստանում հիմնադրվել է Գերմանական տնտեսական միավորումը, կայացել են նաև գերմանացի գործարարների մի շարք այցեր Հայաստան:

Ուրախ եմ նաև նշել, որ այս տարվանից Լուֆթհանզա գերմանական խոշորագույն ավիաընկերությունը վերստին սկսեց թռիչքներ իրականացնել Մայնի Ֆրանկֆուրտից դեպի Երևան:

Ինչ վերաբերում է կրթության և գիտության ոլորտում առկա հարաբերություններին, ապա ուրախալի է, որ աշխուժություն նկատվում է նաև գերմանական կողմից: Այս տարիներին Երևանում բացվեց Գյոթեի անվան կենտրոնը, որը Գյոթեի լիարժեք ինստիտուտի հիմնման ճանապարհին կարևորագույն փուլ է: Լիահույս եմ, որ մոտ ժամանակներս արդեն Գյոթեի ինստիտուտը լիակատար կգործի Հայաստանում:

Շարունակելով գիտակրթական համագործակցության թեման՝ կցանկանայի առանձնացնել հայկական և գերմանական մի քանի բուհերի միջև համագործակցության համաձայնագրերի կնքումը: ԵՊՀ-Յենայի, ԵՊՀ-Սաարբրյուքենի, ԵՊՀ-Հալլեի, ԵՊԲՀ-Մագդեբուրգի համալսարաններ, ՀՊՃՀ-Քյոլնի տեխնիկական համալսարան:

Ապակենտրոնացված համագործակցության խորացման վառ օրինակներ էին գործընկերությունների հաստատումը Երևան և Լայպցիգ, Գյումրի և Հալլե քաղաքների, ինչպես նաև Դավթաշեն-Մուգգենշտուրմ և Գետափ-Ցուխաու համայնքների միջև:

Գերմանիայում կարևոր է հայագիտական կենտրոնների գործունեության շարունակականության պահպանումը՝ ի դեմս Հալլե քաղաքի Մարտին Լյութերի անվան համալսարանում գործող ՄԵՍՐՈՊ հայագիտական կենտրոնի: Իր հերթին, Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում կարևոր ավանդ ունի Պոտսդամում գործող Լեփսիուսի տունը: Չի կարելի չհիշատակել նաև Բոխումի համալսարանում գործող Սփյուռքի և ցեղասպանության ուսումնասիրությունների ինստիտուտը:

Վերջին տարիների ընթացքում ԳԴՀ-ում ՀՀ պատվավոր հյուպատոսների թիվն ավելացել է 5-ով: Ներկայիս դրությամբ ՀՀ պատվավոր հյուպատոսների գրասենյակներ են գործում Բադեն-Վյուրթենբերգ, Բավարիա, Համբուրգ, Սաքսոնիա, Սաքսոնիա-Անհալթ, Շլեզվիգ-Հոլշտայն երկրամասերում: Պատվո հյուպատոսներն իրենց առջև դրված խնդիրները նույնպես կատարում են շատ արդյունավետ:

Այսպիսով, կարող եմ վստահաբար նշել, որ գործադրվել է ամեն ջանք՝ մեր առջև դրված խնդիրները լուծելու նպատակով՝ ի նպաստ մեր երկու երկրների միջև համագործակցության խորացման:

Հարց. Ձեր կարծիքով՝ ի՞նչ դասեր կարելի է քաղել Հայաստանում ժողովրդավարության հետագա զարգացման առումով գերմանական փորձից:

Աշոտ Սմբատյան. Գաղտնիք չէ, որ Հայաստանը երիտասարդ ժողովրդավարական երկիր է։ Այս տեսանկյունից, այն շատ բան ունի սովորելու եվրոպական կայացած ժողովրդավարական երկրներից, այդ թվում՝ Գերմանիայից: Ժողովրդավարության որոշ ասպեկտներ, իհարկե, կարող են փոխառվել գերմանական քաղաքական համակարգից, ինչն ի դեպ արդեն որոշակիորեն կատարվել է՝ ի դեմս Հայաստանում խորհրդանական կառավարման համակարգի ներմուծման, որը շատ նման է գերմանական մոդելին: Այստեղ պետք է ինչ-որ առումով հարմարեցվեն նաև Հայաստանի քաղաքական մշակույթի առանձնահատկությունները:

Ինչպես գիտեք, Հայաստանի և Գերմանիայի ընտրական համակարգերը քիչ թե շատ նման են, և Հայաստանը փորձում է մեծացնել քաղաքական կուսակցությունների դերը ժողովրդավարական որոշումների կայացման գործում ինչպես պետական, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում: Անձամբ ես կցանկանայի, որ Հայաստանի քաղաքական կուսակցությունները նմանվեին գերմանականներին՝ ունենալով գաղափարական հենք, իսկ համախոհները կենտրոնանային գաղափարների և տվյալ կուսակցության կողմից առաջարկվող ծրագրերի վրա։ Այս տեսանկյունից, մենք շատ բան ունենք սովորելու գերմանական փորձից։

Հարց. Երեք տարի առաջ Պոտսդամում գտնվող Լեփսիուսի տուն-թանգարանում Դուք խոսեցիք արտաքին հարաբերություններում հավասարակշռված քաղաքականություն վարելու Հայաստանի ջանքերի մասին՝ բնութագրելով այն որպես «Եվրոպայի և Ասիայի միջև աշխարհագրական կամուրջ»: Հայաստանը սերտ հարաբերություններ է զարգացնում Եվրոպայի և Եվրամիության հետ՝ միաժամանակ պահպանելով լավ հարաբերություններ նախկին Խորհրդային Միության երկրների հետ՝ ԵԱՏՄ միջոցով: Ինչպե՞ս եք գնահատում ներկա իրավիճակը:

Աշոտ Սմբատյան. Իրապես, Հայաստանի և ընդհանուր տարածաշրջանի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ այն կարող է կամուրջի դեր խաղալ Եվրոպայի և Ասիայի միջև: Այս մոտեցումը երկար տարիների ընթացքում եղել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնասյուներից մեկը: Այդ համատեքստում, մենք մի կողմից ռազմավարական դաշնակցային հարաբերություններ ենք կառուցել ՌԴ-ի հետ: Մյուս կողմից, Հայաստանը նաև ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ է, և մեծ կարևորություն է տալիս այս ձևաչափերին:

Միևնույն ժամանակ, Հայաստանը պահպանում է գործընկերային սերտ հարաբերություններ ԵՄ-ի հետ՝ որպես կառույցի, ինչպես նաև վերջինիս անդամ երկրների հետ՝ երկկողմ ձևաչափով: ՀՀ անկախացումից ի վեր ԵՄ-ն մեծ ներդրում է ունեցել Հայաստանում մի շարք ոլորտներում բարեփոխումների կյանքի կոչման հարցում և մեծ աջակցություն է ցուցաբերել Հայաստանում ընթացող ժողովրդավարացման գործընթացներին: Ինչպես գիտեք, 2009թ.-ից սկսած ԵՄ-ն գործարկեց Արևելյան գործընկերության ձևաչափը, որում, 5 այլ երկրների հետ մեկտեղ, ներառվեց նաև Հայաստանը: Հենց ԱլԳ շրջանակներում ծավալված համագործակցության արդյունքում 2017թ. ՀՀ և ԵՄ միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA), որը նոր փուլ բացեց ՀՀ-ԵՄ փոխհարաբերություններում և նախանշեց համագործակցության հեռանկարներն առաջիկա տարիների համար: Այն այսօրվա ՀՀ-ԵՄ հարաբերությունների «սահմանադրությունն» է: Հայաստանում ընթացող ժողովրդավարացման գործընթացներով պայմանավորված՝ առկա են ԵՄ ֆինանսական և այլ բնույթի օժանդակության ավելացում ակնկալելու բոլոր հիմքերը։

Ամփոփելով և կարևորելով ԵՄ-ի հետ հարաբերությունները՝ հույս ունեմ, որ ԵՄ-ում ճիշտ կվերլուծվի և կգնահատվի այն, որ ժողովրդավարության ճանապարհն ընտրած և լայն քայլերով առաջ գնացող հայ հասարակությունը 44-օրյա պատերազմի օրերին ավելին էր ակնկալում ԵՄ-ից:

Հարց. Նախորդ տարվա Արցախյան 44-օրյա պատերազմը հանգեցրեց տարածաշրջանում իրավիճակի կտրուկ վատթարացման և Ադրբեջանի կողմից ագրեսիայի վերսկսման վախի։ Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս կարող է ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջընթաց գրանցել՝ արդար դիվանագիտական լուծման հասնելու ուղղությամբ: Ի՞նչ դեր կարող է խաղալ Գերմանիան։

Աշոտ Սմբատյան. ԼՂ հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված և ընդունելի միակ ձևաչափը շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը։ ԼՂ հակամարտության հիմքում ընկած խնդիրը՝ ԼՂ կարգավիճակի հարցը, լուծված չէ, այն կարող է լուծվել բացառապես ԼՂ բնակչության կամարտահայտության միջոցով: ԵԱՀԿ ՄԽ աշխատանքներին այսօր մեծապես խանգարում է Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքը: Միջազգային հանրության առջև տարածաշրջանում համակեցություն և խաղաղություն ապահովելու կեղծ պատրաստակամությամբ հանդես եկող Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ գերիներին՝ չնայած նրան, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ առկա է հստակ դրույթ, որ երկու կողմերը պարտավոր են բոլոր գերիներին վերադարձնել, ինչը հայկական կողմն արդեն արել է: Ավելին, Ադրբեջանը 2021թ. մայիսից սկսած, ինչպես նաև ևս մեկ անգամ վերջին օրերին ագրեսիա իրականացրեց ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Խոսել երկու ժողովուրդների խաղաղ համակեցությունից և գնդակահարել գյուղատնտեսական կամ շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց, ինչը տեղի ունեցավ բոլորովին վերջերս, պարզապես անհամատեղելի է:

Այսպիսով, մինչև Ադրբեջանը չդադարեցնի իր սանձարձակ և անպատասխանատու վարքը, լիակատար խաղաղության կամ դրա շուրջ արդյունավետ բանակցությունների մասին խոսելը թերևս վաղ է: Միայն մեկ կողմի ցանկությունը և մեկնած ձեռքը երբեք բավարար չեն երկարատև և կայուն խաղաղության հաստատման համար:

Ինչ վերաբերում է ԳԴՀ դիրքորոշմանը, ապա Հայաստանը մշտապես կարևորել է Գերմանիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամի հավասարակշռված կեցվածքը, առավել ևս, որ ԳԴՀ կառավարությունը մշտապես աջակցել է այդ ձևաչափին: ԼՂ հիմնախնդրի շուրջ ընթացող գործընթացներին Գերմանիան միշտ հետևել է ուշադրությամբ և փորձել նպաստել խնդրի խաղաղ կարգավորմանը:

Բացի այդ, կարևոր է արձանագրել, որ այսօր ԵՄ-ն կարող է հասցեական հումանիտար օժանդակություն ցուցաբերել Արցախի հայ բնակչությանը և դրանով իր նպաստը բերել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը: Այս առումով, ինչու ոչ, Բեռլինից նույնպես պետք է ակնկալել ակտիվ քայլեր:

Հարց. Հայաստանը, ինչպես և Գերմանիան, ունեն մշակութային հարուստ ժառանգություն՝ գրականության, արվեստի, ճարտարապետության և հատկապես երաժշտության ոլորտներում: Երկու երկրների մշակութային հաստատությունների միջև զարգանում է արդյունավետ համագործակցությունը: Վերջինիս թվին են դասվում համագործակցությունը Մատենադարանի, Ֆրաունհոֆեր ինստիտուտի, Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) հետ, Գերմանիայում Հայաստանի փոքրիկ երգիչների և Հայաստանում Ars Musica տղամարդկանց երգչախմբի համերգները, մի շարք գերմանական քաղաքներում անցկացվող Հայկական մշակութային օրերը, քաղաքային գործընկերությունների հաստատումը: Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կարելի է հետագայում առավել զարգացնել այս համագործակցությունը:

Աշոտ Սմբատյան. Ինչպես իրավացիորեն նշեցիք, Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցությունը մշակույթի, արվեստի բնագավառներում մինչ այժմ բավականին արդյունավետ է եղել։ Այստեղ հիմնական գաղափարը ոչ միայն այդ ոլորտներում առկա ձեռքբերումների պահպանումն է, այլ նոր ընդհանուր կետերի որոնումը, որոնք, ի վերջո, կարող են ճանապարհ հարթել համագործակցության նոր ձևաչափերի համար։ Օրինակ՝ անցյալ տարի ԳԴՀ կառավարության աջակցությամբ գերմանական ISAR կազմակերպության ջանքերով առողջապահության ոլորտի գերմանացի 16 առաջատար մասնագետներ մեկնել էին Հայաստան՝ աջակցելու հայ մասնագետներին Covid-19-ի դեմ պայքարում։ Սա «նորահայտ ոլորտում» համագործակցության բավական վառ օրինակ է։

Իմ կարծիքով` մեր բազմադարյա և հարուստ մշակույթի պատշաճ ներկայացումը մեր քաղաքականության մեջ պետք է ունենա ռազմավարական տեղ, քանի որ թե՛ մշակույթի ներկայացման իմաստով, թե՛ տաղանդաշատ մշակութային գործիչների կատարողական հնարավորություններով հնարավոր է Հայաստանի մշակութային հարստությունը պատշաճ ներկայացնել արտերկրում և Հայաստանը գրավիչ դարձնել արտերկրի հյուրերի համար:

Հարց. Պատմաբաններն ու ցեղասպանագետները բարձր են գնահատում այն, թե ինչպես է Գերմանիան առերեսվում իր անցյալին՝ Շոայի պատմության միջոցով և հիշողության մշակույթ կառուցելով: Ի հիշատակ Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության զոհերի` վերջին տարիներին նախաձեռնություններ են իրականացվել, օրինակ, Բեռլին-Շարլոտենբուրգի Ավետարանական Լուիզենկիրխոֆի մոտ հուշաքարի, Բեռլինում և այլուր խաչքարերի տեղադրումը, ինչպես նաև ապրիլի 24-ին ամենամյա ոգեկոչման արարողությունները: Այդուհանդերձ, դպրոցներում և համալսարաններում Հայոց ցեղասպանության մասին դասարանային ուսուցումը դեռևս շատ հազվադեպ է իրականացվում՝ չնայած այն հանգամանքին, որ 2016թ. Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևը կոչ էր անում նման ծրագիր ներդնել: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:

Աշոտ Սմբատյան. Հիրավի, 2016թ. հունիսի 2-ին ԳԴՀ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը կարևորագույն իրադարձություն էր, որով ԳԴՀ օրենսդիր մարմինը պատշաճ գնահատական տվեց 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի նկատմամբ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հանցագործություններին: Այս բանաձևը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԳԴՀ նախագահ Յոախիմ Գաուկի և Բունդեսթագի նախագահ պրոֆ. դր. Նորբերտ Լամմերթի հայտարարությունների հետ մեկտեղ, Գերմանիայի արժեքավոր ներդրումն է ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում, այլև ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման համամարդկային պայքարի համատեքստում:
Կարծում եմ՝ Գերմանիան, որպես իր պատմությանը առերեսված երկիր և հիշողության քաղաքականության հստակ կրող, ունի անելիք, որպեսզի Հայոց ցեղասպանության զոհերի հիշողությունը դառնա եվրոպական հիշողության մաս: Այս առումով Ձեր հարցադրումը շատ տեղին էր, քանզի հենց կրթության միջոցով՝ հատկապես դպրոցական տարիներից պետք է խոսել նմանօրինակ հանցագործությունների մասին, դա է այդ հանցագործությունների կանխարգելման ճանապարհը:

Դուք նաև տեղին հիշատակեցիք Գերմանիայի տարբեր քաղաքներում խաչքարերը կամ հուշակոթողները, այո՛, նրանք ոչ միայն խորհրդանշում են և հավերժացնում զոհերի հիշատակը, այլև ունեն ուսուցողական նշանակություն, քանզի յուրաքանչյուր այցելողը հասկանում է հարցի էությունը:

Այս իմաստով, Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևում առկա այդ դրույթը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում: Կարծում եմ այստեղ թե՛ դեսպանությունը, թե՛ համայնքն անելիք ունեն, քանզի պաշտոնապես միայն 4 երկրամասերում է, որ կրթական ծրագրերում պատմություն առարկայի շրջանակներում առաջարկվում է ծանոթանալ այդ թեմային՝ օգտվելով դիդակտիկ նյութից: Սակայն Գերմանիան ունի 16 երկրամաս և այս առումով անելիք կա:

Նշեմ նաև, որ Գերմանիայի մշակույթի նախարարների համաժողովը, որը համակարգում է դպրոցական կրթությունը Գերմանիայում, նույնպես իր առաջարկն ուղարկել է իր երկրամասերին, որպեսզի վերջիններից յուրաքանչյուրը քննարկի և որոշում ընդունի խնդրո առարկայի շուրջ: Իհարկե, հայ համայնքը նույնպես անելիք ունի երկրամասերում Լանդթագերի առաջ հարցը բարձրացնելու գործում:

ԳԴՀ Բունդեսթագի «Նամիբիայի բանաձևով» և Նամիբիայի ցեղասպանության ճանաչմամբ ԳԴՀ կառավարությունը ևս մեկ անգամ ցույց տվեց իր հատուկ վերաբերմունքը հիշողության քաղաքականության նկատմամբ: Չպետք է մոռանալ նաև, որ կանցլերի այն ժամանակվա խոսնակ պարոն Չ. Վիրցը բանաձևի ընդունման նախորդ օրը գերմանական լրատվամիջոցներին հայտնել էր, որ կանցլերը պաշտպանում է Հայոց ցեղասպանության բանաձևը։

Հարց. Այստեղ են բնակվում ծագումով թուրք մի քանի գերմանացի մտավորականներ, ովքեր ուսումնասիրուշ են ցեղասպանության թեման, օրինակ՝ կինոռեժիսոր Ֆաթիհ Աքինը և վերջերս մահացած վիպասան և դրամատուրգ Դողան Աքանլին։ Ինչպե՞ս եք գնահատում նման նախաձեռնությունների դերը կրթության, երկխոսության և հիշողության գործընթացում։

Աշոտ Սմբատյան. Իրապես, Հայոց ցեղասպանության թեման, որպես 20-րդ դարի ամենաաղետալի իրադարձություններից մեկը, չի շրջանցվել համաշխարհային, այդ թվում նաև թուրքական ծագում ունեցող արվեստագետների կողմից, ինչը միանշանակ գովելի է: Այստեղ կցանկանայի հիշատակել նաև Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկին:

Անձամբ ներկա եմ եղել նաև կինոռեժիսոր Ֆաթիհ Աքինի «The Cut» ֆիլմի պրեմիերային, ճանաչել եմ նաև ցավոք վաղաժամ կյանքից հեռացած Դողան Աքանլիին: Նրանց կարևորագույն առաքելություններից մեկն այն է, որ նրանք իրենց մայրենի լեզվով՝ թուրքերենով, փորձել են խիզախությամբ և ազնվությամբ թուրքական հասարակության մեջ ճեղքվածք մտցնել: Ցավոք սրտի, հետահայաց գցելով՝ կարելի է ասել, որ տարիներ առաջ թուրքական մտավորականության մեջ այս առումով անհամեմատ ավելի խիզախ էին խոսում, քան վերջին տարիներին՝ հաշվի առնելով վերջին տարիներին Թուրքիայում ժողովրդավարության անկումը, մարդկանց հանդեպ ճնշումները: Հետևաբար, այսօրինակ մարդկանց միշտ պետք է խրախուսել և աջակցել:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Central Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsImplications made in relation to alleged document published by some Azeri media, are absolutely wrong and inadequate: StanoAliyev to leave for Moscow on April 22 to discuss regional issues with PutinFor the first time there will be a delimited state border between Armenia and Azerbaijan, in the section of the four villages. Prime Minister's office4.5-magnitude earthquake hits TurkeyBlinken says G7 is "committed to de-escalating tensions" and holding Iran to accountGoogle fires 28 employees who protested against company's cooperation with IsraelArmenian philanthropist Ruben Vardanyan, detained in Azerbaijan, on hunger strike for 14 days alreadyWe have no plan B: Kuleba on new aid package for Ukraine in CongressArmenian victims group asks International Criminal Court to investigate genocide claimAzerbaijan's violence against ethnic Armenians is within scope of action of Committee for Elimination of Racial Discrimination: KirakosyanLavrov: We consider Armenia an ally until nowBy destroying Kanach Zham Church in Shushi, Azerbaijan violated decision of UN Court of Justice: Caucasus Heritage WatchAt 60th Venice International Art Biennale, Armenia presents itself with Echo multimedia projectG7 to discuss Israel attack on IranEU takes note of Russian peacekeepers’ withdrawal from KarabakhDraft resolution on Palestine rejected at UN Security CouncilIndia starts voting in world's largest electionUS embassy in Israel restricts employees’ movement after strike against IranIran cities not attacked by foreign country, Iranian media reportNewspaper: Armenia authorities avoid meeting with Karabakh authorities in exilePentagon does not comment on Israel attack on IranArmenia premier receives OSCE Minsk Group French Co-ChairIslamic Revolutionary Guards Corps general: Iran did not use modern missiles when attacking IsraelSenator Bob Menendez regrets that US government was not more forceful against Azerbaijan's ethnic cleansing of KarabakhHuawei presents 4 smartphones at once: What features do they have?PM Pashinyan, French Co-Chair of the OSCE Minsk Group address regional issuesDocument published in the Azerbaijani media about the Brussels meeting is fake - Armenian Foreign MinistryCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Lufthansa extends Tehran and Beirut flight suspensionsCongressman Pallone urges USA to provide military assistance to ArmeniaIran oil exports hit six-year high as West considers tougher sanctionsRussia MFA spox: The West sees Armenia as a tool to play with, then will abandon itJoint Russia-Turkey monitoring center in Karabakh to be closed, media reportGRECO calls on Armenia for stronger oversight and accountability in top executive functions, the policeMust not wait another century to hold Azerbaijan accountable ethnic cleansing in Nagorno Karabakh, Congresswoman Anna EshooArmenia and Saudi Arabia Foreign Ministers meet in RiyadhEuropean Commission to earmark €15M assistance to ArmeniaIndonesian volcano eruption forces evacuations, airport closureCongressman Brad Sherman: US aid to Armenians displaced from Karabakh should be increasedGigi Hadid shares behind-the-scenes footage from latest Victoria's Secret campaignWe remain deeply concerned that this draft legislation, if enacted, could stigmatize civil society organizations, Patel refers to Georgian controversial billSouth Korea to provide USD 200 million in humanitarian aid to Ukraine this yearUS State Department: Karabakh events are example of how Russia is not trustworthy allyDubai: chaos at world’s second-busiest airport as UAE and Oman reel from deadly stormsArmenia PM in Berkaber village: We see the risks, but the way to manage them is to move forwardDiscussion on ՛Commemorating the Armenian Genocide: Reflecting on Historical Memory in Today's Context՛Embassy of Republic of Armenia in UK establishes military attaché positionNetherlands passes law to permanently shut Groningen gas fieldYerevan hosts political consultations between Armenian, French foreign ministries
Most Popular