Մադոննան անկեղծ լուսանկարներ է հրապարակել և արժանացել քննադատությունների
PhotosԱմերիկացի երգչուհի Մադոննան կրկին անկեղծ լուսանկարներ է հրապարակել Instagram-ի իր էջում։
Նկարներում 63-ամյա հայտնին պատկերված է տարբեր վայրերում, այդ թվում՝ մահճակալի վրա։ Նա կրում է սև ներքնազգեստ, իսկ պարանոցը զարդարված է ադամանդներով մեծ խաչով։
Պարզվել է` ոչ բոլոր երկրպագուներն են հիացել այդ ֆոտոշարքով։ Շատ օգտատերեր Մադոննային մեղադրել են Photoshop-ի չափից դուրս շատ օգտագործման մեջ։ Երկրպագուների կարծիքով` երգչուհին փորձում է թաքցնել իր իրական տարիքը։
«Հիմա լուսանկարը հրապարակի առանց ֆոտոշոփի», «Չափազանցրել եք լուսանկարների խմբագրմամբ», «Ի՞նչ է եղել տատիկին», «Վախենում ես ծերանալուց». - գրել են օգտատերերը։