Քաղսի գյուղում բախվել են Opel-ն ու Mercedes-ը. վերջինս էլ բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ
Emergency CaseԴեկտեմբերի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 19:10-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Քաղսի գյուղի վարչական տարածքում, բախվել են Mercedes ու Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհին տեղադրված արտաքին լուսավորության երկաթե էլեկտրասյանը:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: